Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելուն ուղղված ստորագրահավաք է անցկացվում երկրում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+23.09 oC

Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելուն ուղղված ստորագրահավաք է անցկացվում երկրում

19:53 08.05.2021

Տոկիոյի օլիմպիական եւ պարալիմպիկ խաղերը չանցկացնելու խնդրանքով  Ճապոնիայում մայիսի 5-ին, 47 ժամվա ընթացքում, հավաքվել է ավելի քան 191 000 ստորագրություն:Տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Խնդրագիրն ուղղված է Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախին, Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավար Էնդրյու Փարսոնսին, օլիմպիական հարցերի նախարար Թամայո Մարուքավային, կազմկոմիտեի  ղեկավար Սեյկո Հաշիմոտոյին և Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեին:Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարի այցը Ճապոնիա սպասվում է մայիսի 17-ին։

Նշվում է, որ ՄՕԿ-ը, IPC-ն, Տոկիոյի կառավարությունը և վարչակազմը փորձում են բռնի կերպով անցկացնել օլիմպիական խաղերը: Մինչդեռ ոչ միայն Տոկիոյում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում կորոնավիրուսի համաճարակը դեռ տարածվում է:

Պատվաստումը  դեռևս որոշիչ գործոն չէ հիվանդության տարածումը կասեցնելու համար:

Ստորագրահավաքը սկսել է   հասարակական և քաղաքական գործիչ  Քենդզի Ուցունոմիան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

Միսակ Հակոբյանը տեղափոխվել է ալբանական ակումբ

23:45 14.06.2025

Միսակ Հակոբյանը տեղափոխվել է ալբանական ակումբ

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Միսակ Հակոբյանը վարձակալությամբ մեկ տարի կխաղա ալբանական «Էգնատիայում»։ Այս մասին հայտնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը 2021 թ. հուլիսից վարձավճարով հանդես է եկել Երևանի ԲԿՄԱ-ում, 104 խաղում խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։ «Էգնատիան» 2024/25 մրցաշրջանում դարձել է Ալբանիայի չեմպիոն ու եվրագավաթային մրցաշարերում պայքարը կսկսի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից։ ...

BACK_TO_TOP