Կրկին վիճաբանություն «Սասնա ծռեր»-ի գործով դատին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+37.09 oC

Կրկին վիճաբանություն «Սասնա ծռեր»-ի գործով դատին

11:29 30.01.2018

ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննությունը՝ Արթուր Օհանյանի նախագահությամբ, կրկին շեղվել է  ապացույցների հետազոտումից: Ամբաստանյալները և բոլոր պաշտպանները ընդվզում են դատարանի այն որոշման դեմ, որ գործի վարույթում մնում են թե հանրային և թե պայմանագրային պաշտպանները: Հիշեցնենք՝ նախորդ նիստերի ժամանակ ամբաստանյալները դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով դատական սանկցիայի էին ենթարկվում և հեռացվում էին դահլիճից, այդ ընթացքում նաև պարբերաբար հրաժարվում էին իրենց պայմանագրային պաշտպաններից: Դատարանը ստիպված հանրային պաշտպաններ էր ներգրավում: 3 հանրային պաշտպանները՝ Արմինե Ֆանյանը, Անյուտա Մկրտչյանը և Սերգեյ Մանուկյանը, դատարանի որոշմամբ պետք է իրականացնեն 11 ամբաստանյալների պաշտպանությունը:

Այժմ այդ իրավիճակից դժգոհ են բոլորը, սակայն դատավորը, կանխատեսելով ամբաստանյալների հնարավոր ու պարբերական հրաժարումներն իրենց պայմանագրային պաշտպաններից, գործի վարույթում թողեց նաև հանրային պաշտպաններին՝ դա հիմնավորելով գործի քննությունը ողջամիտ ժամկետներում ավարտելու նկատառումներով: Ամբաստանյալ Արամ Մանուկյանը դիմեց դատարանին, սակայն դատավորն ընդհատեց նրան՝ ասելով «ամբաստանյալ», ինչին Մանուկյանը պատասխանեց. «Իմ հետ տենց չխոսեք: Ամբաստանյալ չկա, եթե դուք ինձ ասում եք  ամբաստանյալ, ես ձեզ կասեմ՝ դատական կատարածու», հետո պատրաստվում էր հեռանալ դահլիճից, սակայն փոշմանեց ու նստեց տեղը՝ այդպես էլ չավարտելով իր խոսքը:

Հիշեցնենք՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով երեք  մասի բաժանված դատաքննության այս  մասով անցնում են 11 ամբաստանյալներ՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես  Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, Արամ Հակոբյանը, Տիգրան Մանուկյանը, Արայիկ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Մարտիրոս  Հակոբյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գևորգ Իրիցյանը և Թորոս  Թորոսյանը: 

Դատական նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել ստորև։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP