19:46 10.05.2021
Այս պահին Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ոչինչ չունի հաղորդելու Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Ստամբուլից Լոնդոն տեղափոխելու վերաբերյալ, կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բրիտանիայի կառավարությունը ՈւԵՖԱ-ի հետ քննարկում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելու հարցը` կապված այն բանի հետ, որ Բրիտանիայի տրանսպորտի նախարարությունը Թուրքիային ներառել է երկրների «կարմիր ցուցակում», որոնցից վերադառնալուց հետո կարանտին է սահմանվում: Մայիսի 8-ին հաղորդվեց, որ ՈւԵՖԱ-ն քննարկում է հանդիպումը Լոնդոն տեղափոխելու տարբերակը: Երկուշաբթի, լրատվամիջոցների հաղորդմամբ, կազմակերպությունը հանդիպում կանցկացնի բրիտանական կառավարության հետ:
«Այս պահի դրությամբ մենք չունենք տեղեկատվություն, որը կարող է տրամադրվել տեղափոխման թեմայի վերաբերյալ: Այս հարցի վերաբերյալ ժամանակին կծանուցվի»,- ասված է հայտարարության մեջ:
ՉԼ եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա մայիսի 29-ին Ստամբուլում: Եզրափակիչում կմրցեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»:
00:30 15.06.2025
Լարսը բաց է00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...