Շիրակի մարզում հակակարկտային կայաններն ապակոնսերվացվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

Շիրակի մարզում հակակարկտային կայաններն ապակոնսերվացվում են

18:48 13.05.2021

Շիրակի մարզում սկսվել է հակակարկտային կայանների ապակոնսերվացումը: Մայիսը և հունիսը մարզի համար համարվում են կարկտաբեր ամիսներ, և մինչ այդ կայանները պետք է պատրաստ լինեն գործարկման: Կայանները, որպես վտանգավոր օբյեկտներ, պետք է փորձաքննության ենթարկվեն, գազի բալոնները լիցքավորվեն:

Հացիկ գյուղի կայանները ապակոնսերվացման հերթում առաջիններից են: Մայիսի վերջին արդեն Հացիկում կարկուտի վտանգը կա: Շտապել են կայանները սարքին վիճակի բերել։

Անցած տարի Հացիկի դաշտերը կարկուտից տուժել են: 3 կայան է տեղադրված գյուղի տարածքում, որոնք մասամբ են ցանքերն ապահովում: Գյուղը 650 հեկտար վարելահող ունի, որի համար ընդամենը 3 հակակարկտայինը շատ քիչ է:

«Մեր ունեցած կայանների թիվը 3-ն է ու դա շատ քիչ է: Ահագին պետք է, որ գյուղը ծածկի: Մոտ 10 հատ կայան է անհրաժեշտ, որպեսզի ամբողջ գյուղի վարելահողերն ապահովագրվեն: Հարևան Շիրակ գյուղում նախորդ տարիներին կայան չկար, հիմա կա: Կայաններ են ավելացել նաև Կարմրաքար ու Քեթի գյուղերում: Բոլորը միասին որոշակի շղթա են կազմում և վարելահողերն ապահովագրում են»,- SHANTNEWS-ին ասել է Հացիկ գյուղի վարչական ղեկավար Կարեն Պետրոսյանը:

Տարեցտարի Շիրակի մարզում տեղադրվող հակակարկտային կայանների թիվն աճում է: 50 կայան անցած տարի է տեղադրվել: Հիմա արդեն 149 կայան կա մարզում, ևս 60-ն այս տարի է սուբվենցիոն ծրագրով տեղադրվելու: Քանակը շատ է, արդյունավետությունը՝ քիչ: Մասնագետն է բացատրում՝ պատճառը հակակարկտայինների տեղադրման դիրքն է: Ըստ մասնագետի՝ խոշորացված համայնքներում հակակարկտայինի տեղադրման դիրքի ընտրությունը կատարելիս ոչ թե արդյունավետությամբ են առաջնորդվում, այլ համայնքի կազմում գտնվող գյուղերին չնեղացնելու սկզբունքով: Այսինքն՝ Շիրակի մարզում տեղադրված հակակարկտայինների քանակը ակնկալվող արդյունավետությունը չի ապահովում:

«Կայանները տեղադրվում են ցաքուցրիվ: Օրինակ՝ Աշոցքում  կայաններ չկային, անցած տարի 8 կայան տեղադրվել է Սարապատ, Թորոս և հարևան համայնքներում: Դրանց հեռավորությունը միմյանցից 5.8 կամ 4 կմ է: Եթե դա արդյունավետություն է ապահովում, ես էլ ոչինչ չունեմ ասելու: Նույնը Ամասիայում է․ կայաններ են տեղադրվել Ամասիայում, Արեգնադեմում, Բանդիվանում, ինչ է թե՝ ամեն համայնքի տարածքում կայան լինի տեղադրված, բայց եթե ասես ու պարտադրես, որ ավելի լավ է ոչ թե ձեր համայնքի տարածքում լինի, այլ այնպես տեղադրենք, որ կարկտաբեր ամպերի առաջին գիծը ծածկի  ու արդյունավետությունը բարձր լինի, ոչ մեկը չի համաձայնի»,- SHANTNEWS-ին ասել է Լոռու ռադիալոկացիոն կայանի պետի տեղակալ Սուրեն Ղազարյանը:

Կայանները համայնքային սեփականություն են: Տնօրինողը, շահագործման ու անվտանգության համար պատասխանատուն գյուղապետերն են: Շահագործող մասնագետն էլ մարզում միակն է, որի հետ պայմանագրային հիմունքներով են աշխատում: Կայանների թվի ավելացումը դժվարացրել է ապակոնսերվացումն ու շահագործումը: Միակ մասնագետը պետք է հասցնի կայանները շահագործելի վիճակի բերել մինչև կարկտահարության սեզոնի մեկնարկը:

Բոլոր կայանները պետք է պատրաստ լինեն մինչև մայիսի վերջ: Կարկտաբեր ամպերը ներթափանցում են հիմնականում Թուրքիայի սահմանից: Սահմանին մոտ հատվածներում կայանների տեղադրում չի թույլատրվում:

 

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

16:00 04.08.2025

Քելլոգը պլանավորում է այցելել Կիև

ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

15:50 04.08.2025

Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից

Շարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 04.08.2025

Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

15:30 04.08.2025

Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից

2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

BACK_TO_TOP