Վահրամ Դումանյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+16.09 oC

Վահրամ Դումանյանն ընդունել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ներկայացուցիչներին

18:27 13.05.2021

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը, որը ներառում է նաև Լոռու մարզի Դեբետ համայնքում տեղակայված «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակում իրականացնում է Դեբետ համայնքի վերափոխման և ժամանակակից գյուղի վերածման «ՍՄԱՐԹ Դեբետ» ծրագիրը։ Նախագծի շրջանակում նախատեսվում մարզի համար նոր, ժամանակակից բովանդակությամբ և ձևով դպրոցի կառուցում՝ մոտ USD $1.2 միլիոն ներդրումային փաթեթով։

Նախագծի նախնական հայեցակարգը քննարկելու նպատակով այսօր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանին և գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը ներկայացրել է դպրոցի կառուցման հայեցակարգը՝ ծրագրի իրականացման հարցում ակնկալելով պետության գործընկերային (ոչ ֆինանսական) համագործակցությունը և աջակցությունը: Նա նշել է, որ հիմնադրամը 2020-2025 թթ.-ի համար Դեբետ համայնքում իրականացնում է ներդրումային մեծ ծրագիր՝ ենթակառուցվածքների, բիզնեսի և կարողությունների զարգացման համատեքստում: Ծրագրում ներառված է նաև դպրոցի կառուցումը՝ նախատեսված 150 աշակերտի համար:

«Բացի հիանալի շենքային պայմաններից՝ դպրոցն ունենալու է նաև ժամանակակից բովանդակություն և վերապատրաստված ուսուցիչներ՝ հանդիսանալով պետական լավագույն դպրոցի մոդել: 12 տարվա մեջ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հիմնականում Արմավիրի մարզում վերանորոգել է 12 դպրոց, սակայն այս անգամ ցանկանում ենք կառուցել նորը»,- ասել է Կորյուն Խաչատուրյանը: Նա նաև տեղեկացրել է, որ 10 տարվա ընթացքում հիմնադրամը ՀՀ 5 մարզերի 35 գյուղական համայնքների շուրջ 1300 երեխաների համար իրականացրել է անգլերենի անվճար դասեր՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով: Նա առաջարկել է քննարկել այդ դասերը վերոնշյալ համայնքներում ֆորմալ կրթության դաշտ բերելու և հանրակրթության ծրագրերում ներառելու հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է դպրոցի կառուցման և, առհասարակ, կրթության ոլորտում ներդրումներ անելու գաղափարը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար հատկապես մարզային ուղղություններով կրթության որակի բարձրացումն ու ժամանակակից պահանջներին բովանդակության համապատասխանեցումն ունի ռազմավարական նշանակություն: Նախարարի պաշտոնակատարի խոսքերով՝ կառավարությունը դպրոցաշինությունը ռազմավարական խնդիր է համարում և միայն վերջին երկու նիստերում պետական բյուջեի միջոցներով 20 մոդուլային դպրոց կառուցելու նախագծեր է հաստատել:

Անդրադառնալով անգլերենի ուսուցման հարցին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ կառավարությունը, կարևորելով կրթության ոլորտում հարևան պետությունների հետ սերտ համագործակցությունը, քննարկում է ամառային ճամբարներ կազմակերպելու հնարավորությունը, օրինակ՝ հայ-վրացական և հայ-իրանական: Այդ համատեքստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն առաջարկել է անգլերենին զուգահեռ հաշվի առնել նաև վերոնշյալ լեզուների ուսումնասիրության խնդիրը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը

13:00 30.04.2025

Շրջանառության հարկ վճարողները 2025 թ․ առաջին եռամսյակի աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմումը ներկայացնեն մինչև մայիսի 10-ը

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական […] ...

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

12:55 30.04.2025

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ: Իրանի հոգևոր առաջնորդին ուղղված հեռագրում նշված է. «Խորին ցավակցություն եմ հայտնում Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի […] ...

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

12:50 30.04.2025

Քննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամներ Արթուր Առաքելյանին, Վասիլի Գլուխովին և Վիկտոր Պոպովին։ Հանդիպմանը մասնակցում էին Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը, այլ պատասխանատուներ։ Քննարկման առանցքում Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարության հետ կապված հարցերն էին։ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կառուցվում է Կայունացման և զարգացման […] ...

Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ Reuters

12:44 30.04.2025

Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն․ Reuters

ԱՄՆ Պետդեպարտամենտը կրկին սկսել է իր աշխատակիցներին առաջարկել կամավոր կերպով աշխատանքից ազատման հնարավորություն՝ փոխհատուցմամբ, հաղորդում է Reuters-ը ՝ հղում անելով իր ստացած էլեկտրոնային նամակը։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր գերատեսչությունում ​​աշխատանքների լայնածավալ վերակազմակերպման մասին՝ Պետդեպարտամենտը բյուրոկրատիայից ազատելու և անձնակազմը կրճատելու նպատակով։ «Մենք շարունակում ենք լսել արձագանքները և ցանկանում ենք մեր աշխատակիցներին հնարավորություն […] ...

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

12:39 30.04.2025

ԱՄՆ-ը ձգտում է կանխել Իրանի՝ միջուկային զենք ստանալը. Ուոլց

ԱՄՆ-ը քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Բոլոր տարբերակները սեղանին են: Իրանը չպետք է միջուկային զենք ունենա, նախագահը (Դոնալդ Թրամփը) բացարձակ լուրջ է վերաբերվում դրան»,- ասել է Ուոլցը New York Post-ին՝ մեկնաբանելով Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին հայտարարությունները: Նախագահի օգնականը հույս […] ...

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

12:35 30.04.2025

Մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

Երևանում ապրիլի 30-ին կեսօրից հետո, մայիսի 1-ին երեկոյան, մայիսի 2-5-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: ​​ ​Մարզերում ապրիլի 30-ի և մայիսի 1-ի ցերեկը, մայիսի 2-3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ի և 4-ի ցերեկը, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկն առանձին վայրերում՝ հորդառատ։ […] ...

BACK_TO_TOP