Օլիմպիական խաղերը չեղարկելու նախաձեռնությունը մեկ շաբաթում հավաքել է 350 000 ստորագրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+24.09 oC

Օլիմպիական խաղերը չեղարկելու նախաձեռնությունը մեկ շաբաթում հավաքել է 350 000 ստորագրություն

12:19 14.05.2021

Ճապոնացի իրավաբան և քաղաքական գործիչ Քենջի Ուցունոմիայի՝ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի չեղյալ հայտարարմանն ուղղված նախաձեռնությունն այսօրվա դրությամբ հավաքել է ավելի քան 350,000 ստորագրություն: Այդ մասին վկայում են change.org առցանց պլատֆորմի տվյալները, որտեղ այն տեղակայված է:

«Ինձ շատ ոգևորեց այն փաստը, որ մեզ հաջողվեց այսքան կարճ ժամանակահատվածում` մեկ շաբաթից ավելի, այսքան աջակից հավաքել: Այս թեման լայն արձագանք է գտել Ճապոնիայում և արտերկրում: Մենք մտադիր ենք շարունակել մեր գործունեությունը մինչև խաղերը չեղյալ հայտարարելու մասին որոշում կայացնելը», – ասել է Ուցունոմիան:

Ըստ նրա, ներկայումս կորոնավիրուսային համաճարակի պայմաններում անհնար է ապահովել անվտանգությունն Օլիմպիական խաղերի ընթացքում: Դա պայմանավորված է աշխարհի մի քանի տարածաշրջաններում վարակի տարածման տեմպերով և պատվաստումների անբավարար ծավալներով: Ուցունոմիայի նախաձեռնությունն ուղղված է Միջազգային օլիմպիական կոմիտեին, Ճապոնիայի կառավարությանը, Տոկիոյի վարչակազմին և Խաղերի կազմկոմիտեին:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին կազմակերպիչները վերջապես որոշեցին խաղերն անցկացնել առանց օտարերկրացի երկրպագուների: Ճապոնացի հանդիսականների ընդունելության մասին որոշում պետք է կայացվի հունիսին ՝ կախված երկրում կորոնավիրուսի տարածման պատկերից։

Ըստ Kyodo- ի վերջերս անցկացրած հարցման, Ճապոնիայի բնակիչների 72,2% -ը կողմ է խաղերն այս ամռանը չեղյալ հայտարարելուն կամ նորից հետաձգելուն: Ճապոնիայի բժիշկների արհմիությունն էլ դեմ է արտահայտվել Օլիմպիական խաղերին: Բժիշկները կարծում են, որ խաղերի անցկացումը կարող է հանգեցնել երկրի բժշկական համակարգի բեռի ավելացմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

10:12 15.06.2025

Հնդկաստանում ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Կիրակի օրը Հնդկաստանի Ուտտարախանդ նահանգում ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ, այդ թվում՝ երկու տարեկան երեխա, հայտնում է News18 հեռուստաալիքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Ինքնաթիռում եղել է վեց ուղևոր և մեկ օդաչու։ ...

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

10:00 15.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում է ստացել

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ֆուտբոլային կարիերայի և բարեգործական գործունեության համար Մեծ Բրիտանիայի արքա Կառլ Երրորդի կողմից ասպետի կոչում է ստացել։ Այս մասին հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։ Այժմ Բեքհեմը կունենա նաև «Սըր» տիտղոսը, իսկ կինը` Վիկտորյան «Լեդի»։ Բեքհեմի` ասպետի կոչում ստանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» «Սըր Դևիդ» անունով մարզաշապիկ է հրապարակել։ Նախկին կիսապաշտպանը կարիերայի […] ...

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP