14:36 30.01.2018
Հատուկ քննչական ծառայությունում քննվում է ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ղեկավար պաշտոնատար անձանց և քննչական կոմիտեի քննիչի կողմից նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու և ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելու դեպքի առթիվ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սարգիս Գրիգորյանն ու նույն բաժանմունքի օպերլիազոր Արմեն Իսրայելյանը, ծառայողական պարտականությունները բարեխճորեն կատարելու կեղծ տպավորություն ստեղծելու պատրվակով, ոստիկանության Ստեփանավանի բաժնի աշխատանքային ցուցանիշներն արհեստականորեն բարձրացնելու խմբային շահերից ելնելով՝ իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:
2017 թվականի սեպտեմբերին Սարգիս Գրիգորյանը Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Դավթյանին խնդրել է օգնել իրեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ցուցանիշ ապահովելու գործում: Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Դ. Դավթյանն անձամբ քաղել է «կանեփ» տեսակի բույս: Ոստիկաններն, իբր, վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Ստեփանավանի բաժին: Սարգիս Գրիգորյանի աշխատասենյակում, Դ. Դավթյանը ձեռք բերած թմրամիջոցը փոխանցել է նույն բաժնի օպերլիազոր Արմեն Իսրայելյանին: Վերջինս կշռել և նշված զանգվածից առանձնացրել է 0,27 գրամը: Դ. Դավթյանը Ս. Գրիգորյանի հրահանգով թմրամիջոցը փաթաթել է ծխախոտի տուփի փայլաթիթեղի մեջ ու դրել տաբատի գրպանը: Դրանից հետո Դ. Դավթյանը ընթերակաների մասնակցությամբ ձևականորեն ենթարկվել է անձնական խուզարկության, որի ընթացքում էլ «հայտնաբերվել» է թմրամիջոցը: Ավելին, Դ. Դավթյանը հայտարարել է, որ թմրամիջոցը, իբր, 2017 թվականի հունիսին իրեն իրացրել է արդեն հանգուցյալ, իր ծանոթ Ա. Ղ.-ն:
Պայմանավորվածության համաձայն, Դ. Դավթյանը նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչին, ով կատարել է համապատասխան բովանդակությամբ փաստաթղթային ձևակերպումներ:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը12:11 03.08.2025
Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո ԽիմենեսըԱմերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...
11:56 03.08.2025
Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...
11:42 03.08.2025
Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...
11:22 03.08.2025
Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...
11:08 03.08.2025
Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներԹուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...
10:59 03.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...