Հյուսիսային և սահմանամերձ տարածաշրջանում՝ Ամասիայում, եկեղեցի կկառուցվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Հյուսիսային և սահմանամերձ տարածաշրջանում՝ Ամասիայում, եկեղեցի կկառուցվի

18:47 15.05.2021

Եկեղեցաշինական ձեռնարկը բարերարությամբ է։ Այսօր տեղի է ունեցել հիմնարկեքի արարողություն։ Նոր եկեղեցին դառնալու է այս տարածաշրջանում եզակիներից մեկը։ Նախկինում Ամասիայի տարածաշրջանի տասնյակ համայքներ համարվել են  ադրբեջանաբնակ գյուղեր, որոնք չեն ունեցել եկեղեցիներ։ Ընդամենը մեկում՝ Բանդիվանում է հայ առաքելական եկեղեցին վերակառուցվել, մնացած համայնքներում մարդիկ փոքր մատուռներ ու սրբատեղիներ են կառուցել։

Հյուսիսային, սահմանամերձ բնակավայր Արևմտյան Հայաստանի Բասենի և Կարսի գավառներից 1800-ականներին գաղթել ու բնակություն են հաստատել մեր հայրենակիցները։ Վերաբնակեցվելուց հետո մեծ եկեղեցիներ չեն կառուցել, բայց ունեցել են մատուռներ ու սրբատեղիներ, որտեղ աղոթել են, եկեղեցական արարողություններ կատարել։

Ամասիայի միակ սրբատեղին սուրբ Գևորգն է։ 22 տարի առաջ բնակիչներով նախկին կուլտուրայի շենքը վերանորոգել են, կահավորել են, խորան ու եկեղեցական զանգ տեղադրել, որպեսզի ամեն կիրակի Ամասիայում պատարագ հնչի։ Շիրակի թեմի առաջնորդը շեշտեց, որ Ամասիայի Սուրբ Գևորգում 6 քահանա է պատարագել, լավ են հիշում, թե քանիցս են տարբեր կառույցների դիմել գյուղում եկեղեցի կառուցելու համար։

Իսկ այս տարվա փետրվարին Շիրակի թեմը նախաձեռնել էր հանգանակությամբ եկեղեցու կառուցումը սկսել, բայց հանգանության կարիքն հիմա այլևս չկա, բարերարը  Ամասիայում հայ առաքելական եկեղեցու կառուցման պարտավորությունն իր վրա է վերցրել։

Ամասիայի կենտրոնում Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ կատարվեց եկեղեցու հիմքերի օծման կարգ, հիմքերում տեղադրվեցին օծված 16 քարեր, ինչը խորհրդանշում է 12 առաքյալների և 4 ավետարանիչների հիշատակը։ Հիմնարկեքի  օծման ու հատուկ արարողակարգից հետո թույլատրվեց բետոնապատել հիմքերը։ Եկեղեցու կառուցումն  նախատեսվում է ավարտել մեկ տարում։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

BACK_TO_TOP