15:45 30.01.2018
Ձնահոսքի հետևանքով տուժած զբոսավար Էդգար Նավասարդյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարն արդեն հավաքվել է: Բուժման ծախսերն ամբողջությամբ հնարավոր կլինի հոգալ դրամահավաքի միջոցով հավաքագրված գումարով:
SHANTNEWS-ի հետ զրույցում Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների միության փոխնախագահ Յաշա Սոլոմոնյանը նշեց, որ ժամը 16:00-ի դրությամբ արդեն 1 միլիոն դրամից ավելի գումար է հավաքվել, իսկ Էդգարին օրթոպեդիկ կոնստրուկցիաներ տեղադրելու համար մոտ 1 մլն դրամ էր անհրաժեշտ:
Էդգար Նավասարդյանն արդեն «Արմենիա» ԲԿ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» կենտրոն: Այս պահին Էդգարը միայն նախնական վիրահատական միջամտություն է ստացել՝ իրականացվել է կմախքային ձգում, իսկ բուն վիրահատական միջամտությունը հնարավոր կլինի իրականացնել 10 օրից ոչ շուտ:
Օրթոպեդիկ կոնստրուկցիաներով վիրահատությունից հետո վերականգնվելու համար 2 շաբաթ ժամանակ է պահանջվում, մինչդեռ 300.000 դրամ արժողությամբ վիրահատության և գիպսի տեղադրման դեպքում վերականգնման փուլը շատ ավելի երկար է տևում: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել էր «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը:
Էդգարի համար, սակայն, չեն ցանկացել գիպսի տարբերակը, ինչը նաև մասամբ պետպատվերի շրջանակներում պետք է իրականացվեր:
Դրամահավաքի շրջանակներում մոտ 3000 դոլար է տրամադրվել նաև Նաիրուհու ընտանիքին, 300 000 դրամ էլ՝ մյուս տուժածին՝ Հրաչ Հարությունյանին: Այս մասին էլ SHANTNEWS-ին տեղեկացրել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը:
Դրամահավաքը դեռ շարունակվում է:
Ինչպես արդեն տեղեկացրել էր SHANTNEWS-ը, արշավականներն ու զբոսավարները համացանցի միջոցով դրամահավաք էին իրականացնում Էդգարի վիրահատության և մահացած Նաիրուհու ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...