19:35 17.05.2021
Ապրիլյան ռազմական գործողությունների և արցախյան 44 օրյա պատերազմի մասնակիցներ Կարեն Պողոսյանը ու Սամսոն Մուրադյանը «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հիմնադիրներն են։ Հայրենիքի պաշտպանի, սահմանը պահող զինվորի մարտական պատրաստության, ռազմական գիտելիքներով զինվելու իրական առաքելությունը վստահ են, որ պետք է վերապահվի նմանատիպ դպրոցներին։
Ապագա զինվորի դպրոցը Ապրիլյան պատերազմում զոհված ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի անվան է։ Մերուժանը հետախուզական դասակի հրամանատար էր, 2016-ին զոհվեց Թալիշի դիրքերի պաշտպանության ժամանակ։
«44 օրյա պատերազմի հերոսական դրվագները ևս ապացույց էին, որ սերունդն հայրենասեր է, իսկ ապագա զինվորին ռազմական գիտելիքներն ու մարտական դաստիարակությունը պարտադիր պետք է»,- ասում է հերոս Մերուժանի հայրը։
Դպրոցում՝ ինչպես բանակում․․․ այս սկզբունքով է գործելու ռազմահայրենասիրական դպրոցը։ Ուսումնական ծառայության տևողությունը երկու տարի է։ Սաների համար զինվորական առօրյան այստեղ շաբաթական երկու օր է լինելու։ Ռազմաուսումնական կրթական ծրագրերով հիմնականում նախատեսված են ուսումնավարժանքների անցկացում։
Զինվորական պատրաստության պարապմունքներում ներգրավված են պաշպանության, ռազմական ոլորտի մասնագետները։ Դպրոցը 10 տարեկանից մինչև նախազորակոչային տարիքի տղաների, ինչպես նաև այն անձանց համար է, որոնք ցանկություն ունեն տիրապետել ռազմարվեստին։ «Ապագա զինվոր» դպրոցում աղջիկների ընդունելությունը ևս խրախուսում են։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...