Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կօժանդակի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածմանը. Արա Բաբլոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+16.09 oC

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կօժանդակի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածմանը. Արա Բաբլոյան

13:56 07.07.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 6-ին Քվեբեկում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի նիստի աշխատանքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Արա Բաբլոյանն իր ելույթում անդրադարձել է Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին:

«Հարգելի՛ պարոն նախագահ,

հարգելի՛ տիկին գլխավոր քարտուղար,

հարգելի՛ պարոն խորհրդարանական գլխավոր քարտուղար,

հարգելի՛ գործընկերներ,

ինչպես արդեն գիտեք, այս տարվա հոկտեմբերի 11-12-ը Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը և երկու տարի կնախագահի այդ կազմակերպությունում:

Նման լայնամասշտաբ միջազգային միջոցառման կազմակերպումը մեր երկրում ևս մեկ անգամ հավաստում է մեր նվիրվածությունը Ֆրանկոֆոնիային և կօժանդակի մեր տարածաշրջանում Ֆրանկոֆոնիայի արժեքների տարածմանը՝ ի նպաստ համերաշխության, ժողովուրդների իրավահավասարության, երկխոսության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, մշակութային բազմազանության և այլ արժեքների ու սկզբունքների, որոնք մենք կիսում ենք ֆրանկոֆոն ընտանիքի այլ անդամների հետ:

Հանուն այս գագաթաժողովի հաջողության Հայաստանը կենտրոնացրել է իր բոլոր հնարավորությունները:

Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում նախարարի գլխավորությամբ ստեղծվել է հատուկ կազմակերպչական հանձնախումբ: Այն արդեն իսկ գործում է՝ սերտորեն համագործակցելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության քարտուղարության կողմից ստեղծված կազմակերպչական կոմիտեի հետ:

Ինչ վերաբերում է գագաթաժողովի անցկացման ամսաթվերին. հաշվի առնելով միջազգային միջոցառումների օրացույցը` առաջարկում ենք Երևանի գագաթաժողովն անցկացնել 2018թ. հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների համար առաջարկում ենք հետևյալ օրերը՝ հոկտեմբերի 7-ը՝ Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի, հոկտեմբերի 8-9-ը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի նիստերի համար:

Որպես XVII-րդ գագաթաժողովի խորհրդանշան՝ ի շարունակություն Երևանի նախարարական համաժողովի, ընտրվել է նուռը, որը հայկական մշակույթում խորհրդանշական համարում ունի:

Առանձնահատուկ կարևորություն ենք տալիս գագաթաժողովի տեսանելիության ապահովմանը: Մենք ցանկանում ենք շարունակել Մադագասկարի գագաթաժողովի նախաձեռնությունը և խրախուսել երիտասարդների մասնակցությունը Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի կանոնադրական մարմինների նիստերին:

Ցանկանում ենք, որպեսզի բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալա համերգը. այն տեղի կունենա գագաթաժողովի առաջին օրվա ավարտին` պետական ճաշից առաջ:

Նախատեսում ենք կազմակերպել նաև «Ֆրանկոֆոնիայի ավան», ուր համապատասխան տաղավարներում իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները:

Հարգելի՛ պարոն նախագահ,

հարգելի՛ տիկին գլխավոր քարտուղար,

հարգելի՛ պարոն խորհրդարանական գլխավոր քարտուղար,

հարգելի՛ գործընկերներ,

ինչ վերաբերում է գագաթաժողովի հիմնական կարգախոսին, առաջարկում ենք «Ապրել միասին» թեման: «Ապրել միասին` հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»: Համոզված ենք, որ այն կարող է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը:

Ակնկալում ենք նաև աշխատել Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ «Ապրել միասին» պակտ ստեղծելու ուղղությամբ: Դրանում կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» հասկացության սկզբունքներն ու արժեքները՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, համագործակցությունը, կրթությունը, թվային տնտեսությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև ահաբեկչությունը սնող արմատականացման ու բռնի ծայրահեղականության, այլատյացության, ատելություն սերմանող գաղափարախոսության, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարը: Այս առումով ցանկանում ենք, որպեսզի Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը միանա գործընթացին եւ իր նպաստը բերի այս փաստաթղթի կյանքի կոչմանը:

Տիկնայք և պարոնայք,

գագաթաժողովի շրջանակում կարևոր միջոցառումների թվում մտադրություն ունենք կազմակերպել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորում: Մեր նպատակն է խրախուսել գործարարների միջև շփումները, Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարության հիման վրա քննարկումներ ծավալել զարգացման մարտահրավերների եւ հեռանկարների շուրջ:

Մեծապես կարևորում ենք ձեռնարկատերերի ինստիտուցիոնալ և մասնագիտական կապերի ամրապնդումն ու հույս ունենք, որ Երեւանում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել ֆրանկոֆոն գործարարների ցանցի մեկնարկի համար:

Հարգելի՛ գործընկերներ,

գագաթաժողովը հնարավորություն կտա անդրադառնալ տարածաշրջանայինև միջազգային մարտահրավերներին: Այլ կարևոր թեմաներ նույնպես նախատեսված են օրակարգում, ինչպիսիք են կայուն զարգացումը, մշակութային բազմազանությունը, երիտասարդության դերը, թվային ֆրանկոֆոնիան, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, կլիմայական փոփոխությունների դիմակայումը և այլն:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

BACK_TO_TOP