18:15 18.05.2021
Այս տարի ևս բուհերի դիմորդների փաստաթղթերի հայտագրումն անցկացվեց առցանց տարբերակով։ Դիմումների ընդունման առաջին փուլի արդյունքներով՝ Գյումրիի երեք պետական բուհերում դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 576։ Սահմանված տեղերի քանակը համալրել դիմորդներով չի հաջողվել: Թվակազմի փոփոխություն, թեև աննշան, բուհերում կանխատեսում են հայտագրման երկրորդ փուլում։
1 բուհի՝ 1 մասնագիտություն․․․ Ընդունելության նոր կարգը համարում են ցանկալի տարբերակ։ Բարձրագույն հաստատությունների հանձնաժողովների կարծիքով՝ այս կարգով հնարավորություն է տրվում մասնագիտական հստակ կողմնորոշվածությամբ ուսանողներ ունենալ։ Գյումրիի պետական բուհերում ամենաքիչը 4, ամենաշատը 25 մասնագիտությունների գծով են ընդունելություններ լինելու, հայտագրումներն այն բաժիններում են, որոնք ավելի շատ պահանջված են աշխատաշուկայում:
«Այս տարի ավելի շատ դիմել են թարգմանչական գործ, հոգեբանություն, ու էլի մասնագիտություններ կան, որոնցում շատ են հայտագրվածները։ Չենք հայտագրել ֆիզիկան և մաթեմատիկան, էնպիսի իրավիճակ է, որ նախորդ տարիների դինամիկան էլ ցույց էր տալիս, որ այդ մասնագիտությունները էսօր պահանջարկ չունեն, մի քանի տարի հետո մենք մանկավարժի լուրջ խնդիր կունենանք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՇՊՀ ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը։
«Մեզ մոտ այս տարի ավելի շատ դիմել են ֆինանսներ բաժնում, անցած տարի կառավարում բաժինն էր գերակշռում, այս տարի էլ ավելացրել ենք մարքեթինգը։ Մասնագիտության ընտրության հարցում ավելի շատ ծնողների դիրքորոշումն է ազդում, ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք բարձր վարձատրվող են»,- նշել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ԺՊ Կարեն Պետրոսյանը։
«Վերջին 3 տարիներին ավելի շատ դիմում են տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժնում, ոլորտի մասնագետները պահանջված են, մնացածներում քիչ է դիմելիությունը։ Այս տարի մեկ մասնագիտություն ենք ավելացրել՝ էլեկտրատեխնիկա, և դիմորդներ ունենք»,- ասել է ՀԱՊՀ Գյումրիի մասնաճյուղի ուսումնամեթոդական գծով փոխտնօրեն Հովհաննես Մանուկյանը։
Այս տարի նոր մասնագիտություններ ևս ավելացել են, թեև քիչ, բայց դիմողներ ունեցել են։ Բուհական ընդունելության կարգում մեկ փոփոխություն էլ վերաբերում է քննական կարգին: Նախորդ տարի, համավարակով պայմանավորված, դիմորդներին հնարավորություն տրվեց մեկ քննություն հանձնելով բուհ ընդունվել, այս տարի բոլոր բուհերի դիմորդների համար պարտադիր է երկու քննությունը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...