Գյումրիի տուն-ինտերնատը վերակազմավորվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության շուրջօրյա խնամքի կենտրոնի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիի տուն-ինտերնատը վերակազմավորվել է Հայկական Կարմիր խաչի ընկերության շուրջօրյա խնամքի կենտրոնի

18:56 19.05.2021

Գյումրիի տուն-ինտերնատի կարգավիճակից անցումը շուրջօրյա խնամքի կենտրոնի փոխել է նաև շահառուների կարգավիճակը, ինչը ենթադրում է, որ տեղում խնամվողների ընտրությունը այլ չափորոշիչներով է լինելու։ Այժմ, որպես խնամքի կենտրոն, խնամվողների տարիքային սահմանափակում, որպես այդպիսին, չի գործելու։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը առաջնորդվում է այն չափորոշիչներով, որոնք խնամքի կենտրոնների գործունեության կազմակերպման հիմքում են։

 Շահառուի ընդունելության գործընթացը ևս այլ կարգով է։ Քաղաքացին չի կարող անձամբ կենտրոն դիմել։ Սա նախկինում էր, երբ վերջինիս կարգավիճակից ելնելով՝ ընդունում էին, հետո փաստաթղթերն ուղարկում ուսումնասիրության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն:

 «Անձը դիմելու է սոցիալական աջակցության միասնական գրասենյակ՝ սա այս տարվա ապրիլի 1-ից նոր կարգ է։ Այնտեղից փաստաթղթերը հավաքելուց հետո նախարարությունը տալիս է համապատասխան ուղեգիր, որից հետո շահառուն ընդունվում է։ Ամենակարևորը նա պիտի ունենա խնամքի կարիք, չպիտի ունենա երաշխավորված անձ, խնամող։ Պիտի լինի 18 տարին լրացած՝ 1-ին, 2-րդ, 3-րդ հաշմանդամության կարգով և 65 տարեկանից բարձր խնամքի կարիք ունեցող տարեց։ Ովքեր չեն կարող ընդունվել մեզ մոտ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներն ու նարկոդիսպանսերում գրանցվածները»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է շուրջօրյա խնամքի կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը։

Որպես շուրջօրյա գործող խնամքի կենտրոն՝ բուժսպասարկման և սննդի մատակարարման ընթացակարգերը ևս տարբեր են։ Ներկայումս խնամվողների թիվը 144-ն է, որոնց խնամքը  լիարժեք կազմակերպելու համար խնամող  բուժանձնակազմի քանակն է ավելացել։ Տուն-ինտերնատի կենտրոնում նախկին աշխատողների 90 տոկոսը պահպանել է իր աշխատատեղը։

Խնամքի կենտրոնում նաև կորոնավիրուսի դեմ պատվաստումներն են սկսվել։ Որպես փակ հաստատություն, որի բնակիչները համարվում են նաև խոցելի խմբի անձինք, պատվաստումներն առաջնահերթ այստեղ են կատարվում։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը պարտավորություն ունի այս փուլում 163 մլն դրամի ներդրման շրջանակներում ծառայությունների որակի, կացության պայմանների բարելավում իրականացնել։

Ծառայությունների մասով խնդիրների մեծ մասը կարգավորել են, կացության պայմանների՝ շենքային նորոգումների մասով, աշխատանքները դեռ չեն մեկնարկել, համավարակի պատճառով գործը ձգձգվում է։ Նախատեսվում է շենքի 6 բնակելի հատվածներից 4-ում վերանորոգում կատարել, դրանցից մեկը հարմարեցնել անկողնային խնամքի կարիք ունեցողներին: Աշխատանքներն առայժմ նախագծային փուլում են։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP