Հայաստանում կորոնավիրուսի դեմ 20 հազարից ավելի մարդ է պատվաստվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+38.09 oC

Հայաստանում կորոնավիրուսի դեմ 20 հազարից ավելի մարդ է պատվաստվել

19:50 19.05.2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվը 20 հազարից ավելին է: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը: Նա աշխատանքային այցով Շիրակի մարզում էր և պատվաստումների մոնիթորինգ է անցկացրել: Անահիտ Ավանեսյանն այցելել է Արթիկի և Ախուրյանի բժշկական կենտրոններ, Գյումրիի «Բեռլին» և թիվ 2 պոլիկլինիկաներ, այնուհետև առաջնային բուժօղակի ղեկավարների հետ խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում:

Անահիտ Ավանեսյանը կոնկրետ թիվ չի նշել, բայց արձանագրել է, որ Շիրակի մարզում, ի տարբերություն մյուս մարզերի, պատվաստումների գործընթացը գոհացուցիչ է: Պատվաստումները, ըստ նրա, միակ տարբերակն են կորոնավիրուսի նոր ալիքից խուսափելու համար:

«Երրորդ ալիքի նվազման փուլում ենք գտնվում: Օրական դրական գրանցված թվերը բավական նվազել են, բայց մենք չենք կարող ասել, որ հաղթահարել ենք  կամ հաջորդիվ ալիքների ակնկալիք չունենք: Այս պահին էլ մեր մի քանի բժշկական կենտրոններ ամբողջապես սպասարկում են Covid-ով պացիենտներին: Ունենք ծանր, ծայրահեղ ծանր պացիենտներ: Իհարկե, թվերի նվազումը լավ է, բայց դա զգոնության վրա չպիտի անդրադառնա: Փաստացի պատվաստումների կատարված ցուցանիշը քիչ է: Մեզ համար դա գոհացուցիչ չէ, բայց տենդենցը միանշանակ դրական է: Տեսնում ենք,որ ամեն օր արված պատվաստումների քանակը նախորդ օրվա արվածից շատ ավելի մեծ է: 20 հազարից անցել ենք արդեն: Ընդհանուր՝ մարզերի համեմատականով, որ նայում ենք Շիրակը բավական լավ ցուցանիշ է ցույց տալիս »,- լրագրողների հետ զրույցում ասել է  Անահիտ Ավանեսյանը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշել է՝ թեև պատվաստումները կամավորության սկզբունքով են, սակայն նրանք, ովքեր նախատեսում են ճանապարհորդել, պետք է պատվաստումները ստանան: Ըստ Անահիտ Ավանեսյանի` այժմ Հայաստանում կիրառության մեջ է կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութ, բանակցություններ են ընթանում նաև այլ երկրների արտադրության պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

16:49 04.08.2025

Շիրակի քրեական ոստիկանները մարիխուանա և կանեփի թփեր են հայտնաբերել

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ 71-ամյա գյումրեցի տղամարդը աճեցնում է կանեփ ու պահում դրանից պատրաստված թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 71-ամյա գյումրեցու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է շուրջ 38 գրամ մարիխուանա, իսկ կիսաքանդ շինության տարածքում՝ կանեփի 79 թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են […] ...

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

16:43 04.08.2025

Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերը

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

16:37 04.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

16:31 04.08.2025

Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակում

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

16:25 04.08.2025

Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքները

Արթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

16:18 04.08.2025

Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրել

Հուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP