20:55 20.05.2021
40 տարի անջուր մնացած Լուսաղբյուրը ժամանակին հայտնի է եղել իր ջրային ռեսուրսներով։ Խորհրդային տարիներին գյուղացիները սարերի լանջերին փոքր ջրամբարտակներ են կառուցել, որտեղից մաքուր հոսող ջուրը հասել է տներ։ 90-ականներից, սակայն, գյուղի ջրային այդ պաշարը, ոչ թե ցամաքեց, այլ հարևան Շիրակավան գյուղ հոսեց։ Լուսաղբյուրցիների համար ջուր ունենալու այլընտրանք դարձան բակերում փորված ջրհորները։
Ջրհորի ջուրն կենցաղում օգտագործելու, իսկ խմելու համար 40 տարուց ավելի լուսաղբյուրցիներին ծառայում է միակ ու չցամաքող աղբյուրը, որի անունը Լուսաղբյուր է։ Գյուղն էլ իր անունը ստացել է այդ աղբյուրից, դրա համար էլ աչքի լույսի պես պահում են նախապապերի կառուցած միակ աղբյուրը։
Չցամաքող աղբյուրի և ջրհորների ջուրը թեև լուսաղբյուրցիների համար անսպառ է, բայց ջրացանց կառուցել այդ ռեսուրսներով անհնար էր։ Անցած տարվա աշնանը գյուղում սուբվենցիոն ծրագրով ջրամատակարարման նոր համակարգ է անցկացվել։ Նոր կառուցած խողովակաշարով բոլոր տնտեսություններին խմելու ջրով ապահովելու երաշխիքներ շինարարները տվել են, տնային միացումները կատարել են, նաև փորձարկել։
Որպես բաժանորդ հանդիսանալու և խմելու ջրից օգտվելու համար դեռ ջրաչափերի տեղադրում է պետք, որը բնակիչն է անելու։ Մի քանի տնտեսություններ արդեն ունեն ջրաչափեր, բայց պարզվում է ջրից օգտվել չեն կարող։ Գյուղացիների առջև պահանջ է դրվել՝ ջրից կօգտվեն, եթե փակեն հողի և գույքահարկի պարտքերը։
Պարտքերի վճարման դիմաց ջուր ունենալու պահանջի մասին է վարչական ղեկավարի ստորագրությամբ գյուղի տարբեր հատվածներում փակցված գրությունը։ Վարչական ղեկավարն ասում է՝ վերջին մեկ տարվա ընթացքում ունեցած պարտքերն ավելի մեծացան, ունեն գույքի և հողի հարկերի թերի հավաքագրումներ։ Խմելու ջուր ստանալու դիմաց պարտքերը փակելու պահանջ, ըստ գյուղի վարչական ղեկավարի, ներկայացրել է Անի խոշորացված համայնքի ղեկավարը, պահանջը կատարել համաձայնել է ու երաշխավորել, որ իր գյուղի բնակիչները պատրաստակամ են պարտքերը վճարել։
«Մեր պարտքերը կուտակվել են նախորդ տարիներից, հիմա ունենք 10 մլն-ի պարտք։ Անցած տարի հավաքագրումները թերի ենք կատարել։ Մինչև ջրամատակարարման ցանցի աշխատանքները՝ խոստացել էի, որ բնակիչները պատրաստակամ են հարկերը վճարել՝ միայն թե ջուր ունենան։ Այս որոշումը կայացվել է Անի խոշորացված համայնքի ղեկավարի հետ համաձայնեցնելուց հետո։ Մի մասը 8 ամսում պարտքերը փակեց, մյուսները դեռ չեն փակել, անտարբեր են, ու ինչքան գիտեմ ջրից հրաժարվել էլ չեն ուզում»,- SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է համյնքի վարչական ղեկավար Մելս Մանուկյանը։
Վարչական ղեկավարը դեռ փորձում է Անի խոշորացված համայնքի ղեկավարին տված խոստումը կատարել՝ գյուղացիներից պարտքերը ուզել։ Լուսաղբյուրի ջրամատակարարման ցանցի կառուցման ծրագիրը սուբվենցիոն է, 72 մլն դրամ արժողության ծրագրի 70 տոկոսի ֆինանսավորումը պետության բաժինն է և ընդամենը 30 տոկոսը խոշորացված համայնքինը՝ մոտ 21մլն դրամ։ Այս գումարի կեսի չափով էլ գյուղացիների ունեցած հին ու նոր պարտքն է, բայց թե ինչքանը վճարելու դեպքում գյուղին ջուր կտան, վարչական ղեկավարը չի հստակեցնում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...