11:50 21.05.2021
Մարզիկների կողքին՝ սպորտի զարգացման համար: TotoGaming-ը ստանձնել է հունահռոմեական ոճի ըմբիշ, այժմ խառը մենամարտերում հանդես եկող Միհրան Հարությունյանի մարզական գործունեության հովանավորությունը, հայտնում է Tert.am-ը։ Մեկ տարի տևողությամբ ծրագիրը նպատակ ունի աջակցել մարզիկին և խթանել հասարակության մեջ սպորտի ու առողջ ապրելակերպի տարածումը:
«Մեր գործակցությունը TotoGaming-ի հետ խոստումնալից է: Շատ լավ մտքեր ունենք Հայաստանում սպորտի զարգացման վերաբերյալ: Հայաստանում պոտենցիալ կա ամենուր, մենք կստեղծենք հնարավորություններ՝ դպրոցներ, փոքր մարզասրահներ: Ինքս այդպիսի փոքր մարզասրահներից սկսել և մինչև օրս էլ մարզվում եմ նման մարզասրահներում: Նպատակ ունենք սպորտը դարձնել ոչ միայն մասսայական և պրոֆեսիոնալ, այլև նորաձև, դրա շնորհիվ մեր ազգը կդառնա ավելի ուժեղ: Ինձ համար մեծ պատիվ է աշխատել այսպիսի թիմի հետ: Սա տարվա իրադարձություն է, որը շատ հեռանկարային է»,- նշել է Միհրան Հարությունյանը:
TotoGaming-ը ձգտում է միշտ լինել հայրենական սպորտի կողքին։ Նպատակն է հնարավորինս աջակցել մարզաշխարհի ներկայացուցիչներին։ Միհրան Հարությունյանին ընտրել են կամքի ուժի և նպատակասլացության համար: Ուրիշ ո՞վ, եթե ոչ նա կարող է հաջողությամբ փոխանցել բոլոր կարևոր գաղափարները, որոնք որդեգրել է TotoGaming-ը: TotoGaming-ի մարքեթինգի տնօրենը նշում է՝ սպորտը պետք է հոբբի և սեր լինի:
«Թե՛ TotoGaming-ը, թե՛ Միհրանը ունեն նույն նպատակները: Սա խթան է բոլորի համար և հրաշալի հնարավորություն հայ ազգի և սպորտը սիրող ու գնահատող հասարակության համար»,- ասել է TotoGaming-ի մարքեթինգի տնօրեն Թերեզա Թոքմաջյանը:
Հովանավորության գաղափարը մեկն է՝ սատարել հայ մարզիկներին։ Միհրան Հարությունյանի օժանդակությամբ և մասնակցությամբ TotoGaming-ը պատրաստվում է իրականացնել սոցիալական նախագծեր, որոնք կրկին միտված են խթանելու սպորտի և առողջ ապրելակերպի տարածումը Հայաստանում։
«TotoGaming-ն ու մեր թիմը անում ենք ամենը, որպեսզի ես լավ արդյունքներ ցույց տամ: Առաջին, գլխավոր ծրագիրը իմ մենամարտերում հաղթանակն է, որի շնորհիվ մենք կստորագրենք պայմանագիր UFC-ի հետ: Վստահեցնում եմ՝ առավելագույնը 3 մենամարտ հետո Հայաստանում շատերը կցանկանան զբաղվել MMA-ով: Դա խթան կլինի բոլորիս համար: Մենք կաշխատենք ստեղծել ենթակառուցվածքներ, որպեսզի մարդիկ կարողանան մարզվել, դա շատերին հնարավորություն կտա դառնալ պրոֆեսիոնալ: Սա նոր հաղթանակների սկիզբ է Հայաստանի համար»,- նշել է Միհրան Հարությունյանը:
TotoGaming-ի մարքեթինգի տնօրենը նշում է՝ տարվա մեջ մի քանի անգամ հանդիպումներ են կազմակերպվելու երիտասարդների հետ, որտեղ Միհրանը կիսվելու է իր փորձով, պատմելու է իր անցած ճանապարհի մասին և ոգևորելու՝ հետևել իր օրինակին և ձգտել լավագույնին:
2020/21 մրցաշրջանում TotoGaming-ը հանդիսանում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը: Հավատարիմ մնալով իր արժեքներին՝ ընկերությունը մշտապես փորձում է իր շուրջը հավաքել պայքարող մարդկանց ու իսկական մարտիկների: Սա արդեն վաղուց կայացած ավանդույթ է, որն ունի շարունակական բնույթ:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...