17:15 22.05.2021
Գյումրի գետակը վաղուց վերածվել է քաղաքի կոյուղատարի ու միաժամանակ աղբատարի: Տարբեր թաղամասերում գետակի հատվածները պարբերաբար լցվում են կենցաղային ու շինարարարական աղբով, խցանում հունը և հեղեղումների պատճառ դառնում: Իսկ մաքրման աշխատանքներին առանձին տեղամասերում խանգարում են հենց գետակի վրա կառուցված տները, ավտոտնակներն ու ժամանակավոր կացարանները: Այդպիսի շինությունների թիվը ամբողջ գետակի երկայնքով մի քանի տասնյակի է հասնում: Դրանք հիմնականում 88-ից հետո կառուցված ու ապօրինի համարվող շինություններ են:
Տների տակով անցնող հատվածներում մաքրման աշխատանքներ կատարել անհնար է: Այդ հատվածներին անգամ տեխնիկա չի կարող մոտենալ: Մինչև տներն ու տներից դուրս եկող հատվածները կոմունալ ծառայությունը մաքրում է, իսկ տների տակ ջուրն ու աղբը մնում են, կուտակվում, նեխում: Կոմունալ ծառայության մասնագետները ուսումնասիրել են, թե մաքրման աշխատանքներին խանգարող քանի շինություն կա ու որ հատվածներում են:
«Ամբողջ գետի երկայնքով՝ 50% տեղամասերում հնարավորություն կա տեխնիկա մոտեցնելու և մաքրելու, մնացած 50%-ում հնարավոր չէ մաքրել: Կամ խիտ բնակեցված է, կամ ստորգետնյա հատվածներ են, որտեղ անհնար է տեխնիկական աշխատանքներ կատարել: Երեք տեղամասերում կամուրջներ ունենք: Առաջինը Վազգեն Սարգսյան փողոցում է, որտեղից մինչև Գերցեն փողոց 13 տուն կամ ժամանակավոր շինություն կա: Եվս մեկ կամուրջ էլ Խանջյան փողոցում է, որտեղ 15 տուն, ավտոտնակ կամ ժամանակավոր շինություն կա»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրենի տեղակալ Արման Շաբոյանը:
Ուսումնասիրությունները կոմունալ ծառայությունն անցած տարի է կատարել: Գետակի վրա գտնվող շինություննհերը հաշվառել են, բայց դրանց կարգավիճակը ճշտելու ու հարկ եղած դեպքում ապամոնտաժելու որոշումը ծառայության իրավասության հարցը չէ: Առանձնացրել են նաև այն հատվածները, որտեղ հեղեղումները հաճախակի են ու հունի լայնացման աշխատանքներ են կատարել:
Գետի հունը լայնացումը մի հատվածում թաղամաս տանող ճանապարհի հաշվին է լինելու, որը կառուցված է նախկին ձորակի տարածքում: Այսինքն հունի լայնացումը կարող է ճանապարհի փլուզման պատճառ դառնալ: Հիմա քաղաքապետարանը ուսումնասիրում է, թե որ տարածքներում է հնարավոր քաղաքային բյուջեի միջոցներով մաքրման և հունի լայնացման, ամրացման աշխատանքներ կատարել, իսկ որտեղ ավելի մեծ միջոցներ կպահանջվեն: ՈՒսումնասիրությունները կատարվում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հանձնարարությամբ :
«Տարածքային կառավարման նախարարությունից ստացված գրության համաձայն մեր ուսումնասիրությունները փոխանցում ենք նրանց: Ինչքան մասը հնարավոր է՝ համայնքի ուժերով մենք կատարում ենք: Առանձնացնելու ենք, թե որ հատվածներում հնարավոր չէ համայնքի ուժերով կատարել, դիմելու ենք իրենց օգնությանը »,-նշել է Արման Շաբոյանը:
Գետակի վրա կառուցված շինությունների գույքագրման տվյալները ևս կոմունալ ծառայությունը փոխանցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Պետական միջոցներով մաքրման ու ափերի ամրացման աշխատանքներ երբ ու ինչ ծավալով են կատարվելու, առայժմ պարզ չէ:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:43 04.08.2025
Շրջակա միջավայրի նախարարը և ՄԹ դեսպանը քննարկել են Հայաստանում կայանալիք COP17-ի կազմակերպչական հարցերըՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերի հետ, քննարկման առանցքում COP17-ի կազմակերպչական հարցերն էին: Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերը։ Անդրադարձ է կատարվել կազմակերպչական ողջ գործընթացին՝ ներառյալ ֆինանսական, տեխնիկական և գործընկերային […] ...
16:37 04.08.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Արագածոտնի մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 7-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00-Շիրակի մարզի Անի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00-Արագածոտնի մարզի Արագած բնակավայրում՝ վարչական ղեկավարի գրասենյակի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
16:31 04.08.2025
Հայ շախմատիստների դիրքերը ՖԻԴԵ-ի աղյուսակումՇախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։ Տղամարդկանց դասակարգման աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը (Նորվեգիա, 2839 վարկանիշ)։ Լավագույն հնգյակում են նաև Հիկարու Նակամուրան (ԱՄՆ, 2807), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ, 2784), Ռամեշբաբու Պրագանանդհան (Հնդկաստան, 2779) և Արջուն Էրգիասին (Հնդկաստան, 2776)։ Աշխարհի գործող չեմպիոն Դոմարաջու Գուկեշը (Հնդկաստան) 2776 վարկանիշով 6-րդն է։ […] ...
16:25 04.08.2025
Ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներըԱրթուր Պողոսյանի նախագահությամբ 2025 թվականի օգոստոսի 1-ին ամփոփվել են Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վազգեն Ավետիսյանը, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Վահե Միրզոյանը, Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Արման Գալստյանը, Ներքին անվտանգության վարչության […] ...
16:18 04.08.2025
Շոգ օրեր, բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացրելՀուլիսին դիտված եղանակային, կլիմայական պայմանների վերլուծության, օգոստոս ամսվա ու առաջիկա օրերի եղանակային կանխատեսման և հանրապետության բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասին մանրամասներ է հայտնել Գագիկ Սուրենյանը: Ավելին՝ տեսանյութում: ...
16:12 04.08.2025
Հայտնաբերվել է 464 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀուլիսի 28-ից օգոստոսի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5448 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 200 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 307 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 1161, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 18, վարելու ընթացքում ծխելու՝ 466, […] ...