17:25 23.05.2021
Կլիմայագետները հետևել են, թե ինչպես է փոխվել Երկրի բուսական աշխարհի կազմը վերջին 18 հազար տարվա ընթացքում և եկել այն եզրակացության, որ վերջին 2.9 հազար տարվա ընթացքում այդ փոփոխությունների տեմպերն հասել են ռեկորդային բարձր մակարդակի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ լրատվականը՝ հղում անելով Վիսկոնսինի համալսարանի մամուլի ծառայությանը։
«Այս հայտնագործությունը մեզ համար անակնկալ էր, քանի որ վերջին մի քանի հազար տարվա ընթացքում Երկրի կլիման համեմատաբար քիչ է փոխվել: Միևնույն ժամանակ, էկոհամակարգերի փոփոխության արագությունը նույնքան բարձր էր կամ նույնիսկ ավելի բարձր, քան սառցե դարաշրջանի ավարտից հետո: 4 հազար տարի առաջ մարդը սկսեց ուժեղ ազդեցություն ունենալ մոլորակի արտաքին տեսքի վրա», – ասել է Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր Ջեք Ուիլյամսը։
Ամենաուժեղ փոփոխությունները տեղի են ունեցել Երկրագնդի այն մայրցամաքներում, որտեղ այդ ժամանակ գյուղատնտեսությունը զարգանում էր, այդ թվում՝ արևմտյան և կենտրոնական Եվրոպայում, Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի որոշ շրջաններում և Հարավային Ամերիկայի որոշ հատվածներում։ Գիտնականները ենթադրում են, որ մոտ ապագայում գլոբալ տաքացման արդյունքում այդ փոփոխությունների տեմպերը կարող են էլ ավելի բարձրանալ: Պրոֆեսոր Ուիլյամսը և նրա թիմը հույս ունեն, որ իրենց հավաքած տվյալները կլիմայագետներին կօգնեն կանխատեսել, թե ճշգրիտ ինչպես կփոխվի Երկրի բուսական աշխարհը և գնահատել այդ փոփոխությունների ազդեցությունը մարդու կյանքի վրա:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...