13:15 23.05.2021
Գանգայի ափերին գտնվող ու դիակիզարանների սահմաններից դուրս գտնվող դիակներ, որոնք դիակիզման ենթարկելու համար վառելափայտը չի հերիքում:
Հնդկաստանում COVID-19 համավարակի այսպիսի տեսարան է նկարագրում Project Syndicate ամերիկյան պարբերականը:Ըստ պարբերականի Հարավային Ասիայում ծայրահեղ իրավիճակը կարող է հանգեցնել «հավերժական համավարակի»:
Պարբերականը նշում է, որ Հնդկաստանի հիվանդանոցներում թթվածնի, դեղորայքի և մահճակալների պակաս կա, հիվանդների հերթեր են։
Նեապոլում, որտեղ յուրաքանչյուր երկրորդ բնակչի թեստի պատասխանը դրական է, վիճակն ավելի է վատանում, քանի որ այս երկրի պատվաստանյութի և թթվածնի հիմնական մատակարարը Հնդկաստանն է: Այժմ մատակարարումները դադարեցված են: Տարածաշրջանում հումանիտար ճգնաժամ է:
«Իրավիճակը գնալով ավելի է վատանալու, քանի որ վիրուսի մահաբեր ալիքը շարունակում է տարածվել տարածաշրջանի գյուղական բնակավայրերում, որտեղ բուժհաստատություններ չկան: Որպես ժողովրդավարական երկրների քաղաքացիներ մենք պետք է միմյանց օգնենք և գործենք միասին՝ կառավարութունները, ձեռնարկությունները, անհատները: Ինչքան արագ մենք դա կանենք, այնքան շատ մարդկային կյանքեր կփրկենք»,- գրել է պարբերականի սյունակագիր Քեվին Ռադդը:
Հեղինակը ընդգծել է, որ այս տարածաշրջանում ապրում է ողջ մարդկության մեկ քառորդը և վիրուսի տարածումը կարող է հանգեցնել «հավերժական համավարակի» և նոր շտամների հայտնվելուն,որոնք կսպառնան ամբողջ մարդկությանը:
11:26 18.06.2025
Իրանական հարվածների հետևանքով Իսրայելում հոսպիտալացվել է 94 քաղաքացիՀունիսի 18-ի գիշերը Իսրայելի տարածքի վրա Իրանից հրթիռային հարձակումների հետևանքով վիրավորված 94 մարդ հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ «Գիշերը հիվանդանոցներ է տեղափոխվել 94 տուժած։ Մեկ վիրավոր գտնվում է միջին ծանրության, 85-ը՝ բավարար վիճակում, երեք վիրավոր հոսպիտալացվել է տագնապային խանգարման վիճակում, իսկ ևս հինգը ներկայումս բուժզննում են անցնում, և նրանց […] ...
11:16 18.06.2025
Շրջայց՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանումԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ընթացքում վարչական շրջանի մի շարք հասցեներում ծանոթացել է կատարված աշխատանքներին: Մասնավորապես Շահումյան 1-ին փողոցում քանդվել են ապօրինաբար կառուցված ավտոտնակները, մաքրվել են զավթված հողատարածքները: Կառուցվել է շուրջ 0,5 կմ ճեմուղի, բարեկարգվել են փողոցին հարակից տարածքները: Զորավար Անդրանիկի, Րաֆֆու, Առնո Բաբաջանյան փողոցների մի քանի այլ […] ...
11:00 18.06.2025
Թենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը հաղթանակով է սկսել պայքարը Մոլդովայում մեկնարկած Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում: Երրորդ ենթախմբում ընդգրկված մեր հավաքականը 3-0 հաշվով հաղթել է Սան Մարինոյի թիմին: Մենախաղում հաղթանակ են տարել Ալեքսանդրա Կորնևան (6-1, 6-1) ու Ալինա Սողոմոնյանը (6-4, 1-6, 6-3) հաշվով։ Անի Ամիրաղյանն ու Ալինա Սողոմոնյանը հաղթել են զուգախաղում (6-2, 6-1) հաշվով։ ...
10:41 18.06.2025
ՃՏՊ Իսակովի պողոտայում․ կա տուժածՀունիսի 18-ին, ժամը 01։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները, վերջինս բախվել է գովազդային վահանակի սյանը։ Փրկարարները […] ...
10:31 18.06.2025
Տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստըՀունիսի 17-18-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ […] ...
10:25 18.06.2025
Մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլըՍպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փլեյ-օֆֆ փուլը: Խաղերի ընթացքին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Խաղային առաջին օրը խմբային փուլի հանդիպումներն են անցկացրել 7-9-րդ դասարանների թիմերը: Գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Կոտայք՝ Չարենցավանի […] ...