20:44 22.05.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգից տեղեկացնում են, որ ինչպես և կանխատեսվել էր, մայիսի 21-ին ու 22-ին արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվեց խիստ բարձր ջերմային ֆոն։ Ռեկորդային բարձր ջերմաստիճան գրանցվեց մայիսի 21-ին, երբ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացավ մինչև +36․․․+36,3 աստիճան, որը 1 աստիճանով գերազանցեց 1999թ․ գրանցված պատմական ռեկորդը՝ +35,3 աստիճանը։
Մայիսի 22-ին հանրապետության տարածքում այդ անապատների շրջաններից դիտվեց փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդային հոսանքների ներհոսք, որի արդյունքում հատկապես Արարատյան դաշտում և Երևանում կեսօրից հետո երկինքը պատվեց փոշու ամպով և նկատվեց հորիզոնական տեսանելիության կտրուկ նվազում։
Առաջիկա ժամերից սկսած տաք օդի այդ ալիքը կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից ներթափանցող ցիկլոնին։
Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչև մայիսի 27-ը ներառյալ, ինչի արդյունքում հատկապես գիշերը և երեկոյան հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում նաև՝ կարկուտ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ը հանրապետության ամբողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։
09:12 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվելԻրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...
09:05 22.06.2025
ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. ԹրամփՄիացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...
08:56 22.06.2025
ԱՄՆ-ը հարվածել է Իրանի միջուկային օբյեկտներինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ամերիկյան բանակի գործողության մասին: «Մենք ավարտեցինք շատ հաջող հարձակումն Իրանի 3 միջուկային օբյեկտի դեմ, ներառյալ՝ Ֆորդոյի, Նաթանզի ու Սպահանի»,- Truth Social սոցցանցի իր էջում գրել է նա: Ըստ ԶԼՄ-ների՝ Թրամփի վարչակազմը նախօրոք տեղեկացրել է Իսրայելին՝ Իրանին հասցվելիք հարվածի մասին: Թրամփն ավելի ուշ ամերիկյան հարվածները իրանական […] ...
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...