18:15 24.05.2021
Աշոցքի Կոճոռ թաղամասը կառուցվել է 1988-1991 թվականներին: Փայտե կոնստրուկցիայով բազմաբնակարան շենքերը որպես ժամանակավոր կացարան էին ծառայելու: Բազմաբնակարան շենք ասվածն իրականում փայտյա դոմիկ է։ Տարիների ընթացքում սեփականաշնորհվել են, դարձել մշտական բնակության հասցե։ Ի տարբերություն Գյումրիի տնակների, դրանք երկհարկանի են, յուրաքանչյուր մուտքում 4 ընտանիք է ապրում: Փայտե կացարաններում վաղուց են փլուզումներ լինում։
Շենքերի հիմքերը քայքայված են: Պատճառը կոյուղատարներն ու խմելու ջրագծերն են: Դրանք վթարված են, կոյուղաջրերը լցվում են նկուղները: Կոճոռը համատիրություն չունի, համայնքն էլ՝ գումարներ: Դրա համար էլ վթարված խողովակներն անգամ կարգի բերող չկա:
«Կոյուղին չի գործում: Կոյուղաջրերը լցվում են նկուղային հարկեր: Ձմռանը հնարավոր չէ տները ջեռուցել: Որպես ժամանակավոր կացարաններ են տրամադրվել: Հետագայում ինչ-ինչ պատճառներով սեփականաշնորհվել են: Սեփականատերերը չեն կարողացել շենքերը պահպանել ու հետևանքում այս վիճակն ունենք»,- Shantnews-ին ասել է Աշոցքի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Կարապետ Հակոբյանը:
Պետական ծրագրերում ընդգրկվելու խնդրանք-պահանջները մերժվել են այն հիմնավորմամբ, որ տները սեփականաշնորհված են և պահպանման հարցերը սեփականատերերի պարտավորություններն են: 176 բնակարան է սեփականշնորհվել: Հիմա դրանցից բնակության համար պիտանի է 164-ը:
Սեփականաշնորհված բնակարանների պահպանությունը սեփականատիրոջ պարտավորությունն է: Առավել ևս բնակարանի սեփականատեր հանդիսացող անձը չի կարող պետությունից բնակարանի պարտք ու պահանջ ունենալ: Դրա համար տարիներ շարունակ Կոճոռի բնակիչներին անօթևան ճանաչելու առաջարկները մերժվել են: Հերթական անգամ անցած տարի է համայնքապետարանը նույն խնդրով դիմել, մասնագետների խումբ է Աշոցքում աշխատել: Տեղում ուսումնասիրել են և առաջարկների նոր փաթեթ կազմել:
«Եվ՛ անօթևան ճանաչելու հարցով ենք դիմել, և՛ վերանորոգելու, և՛ նախագծային ինստիտուտից մարդիկ ենք հրավիրել, որպեսզի մասնագիտական լուծումներ առաջարկեն: Անօթևան ճանաչելու հարցով մեզ պատասխանեցին, որ այդ խնդիրը Գյումրիում է, Աշոցքում անօթևանության հարց չկա»,- ասել է Կարապետ Հակոբյանը:
Կոճոռի 164 ընտանիքների հարցն ընդգրկվելու է 2022-2023 թվականների բնակապահովման ծրագրում: Բայց դեռ պարզ չէ բնակապահովման ինչպիսի տարբերակ է ընտրվելու՝ վերանորոգո՞ւմ, նոր շինարարությո՞ւն, թե՞ ԲԳՎ: Թաղամասում կան շենքեր, որոնք լքված են: Բնակիչները հեռացել են իրենց բնակարաններից բնակության ծայրահեղ վատ պայմանների պատճառով։ Համենայնդեպս, անցած տարի ուսումնասիրվել է շենքերի տեխնիկական վիճակը: Ըստ մասնագետների՝ Կոճոռի մեծ մասը ենթակա է վերանորոգման:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
16:00 04.08.2025
Քելլոգը պլանավորում է այցելել ԿիևԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը նախատեսում է այցելել Կիև: Այս մասին հայտնում է RBC-Ukraine գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Նշվում է, որ Քելլոգի այցը նախատեսված է, սակայն դեռևս ամսաթվեր չկան։ Իր հերթին, «Kiev Post» հրատարակությունը, հղում անելով աղբյուրներին, նշում է, որ հատուկ ներկայացուցչի այցը նախատեսված է առաջիկա օրերին։ Այս այցը, եթե այն […] ...
15:50 04.08.2025
Չորաթան գյուղի բնակիչը կամավոր հանձնել է հանգուցյալ պապի հրազենը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունիցՇարունակվում են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 31-ին Չորաթան գյուղի 38-ամյա բնակիչը բաժին է ներկայացրել «ՏՕԶ» տիպի ակոսափող մարտական հրազեն։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ պապին։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է կամավոր հանձնել ապօրինի պահվող […] ...
15:38 04.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Արևաշող, Շենավան, Արջահովիտ, Նոր Խաչակապ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: ...
15:30 04.08.2025
Կեղծ դիպլոմների բացահայտումներ տեսչական մարմնի կողմից2024-2025թթ. ընթացքում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հանձնարարությամբ իրականացված վերահսկողության արդյունքում բացահայտվել է բուժաշխատողների կողմից մասնագիտական կրթության փաստը հավաստող դիպլոմների և վկայականների կեղծման 14 դեպք։ Նշված բուժաշխատողների մեծ մասն ստացել է շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր՝ դրանց հիման վրա իրականացնելով մասնագիտական գործունեություն: Բացահայտված բոլոր դեպքերի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել իրավապահ […] ...
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...