Մեդալներ և ռեկորդներ՝ Եվրոպայի պաուերլիֆտինգի առաջնությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+15.09 oC

Մեդալներ և ռեկորդներ՝ Եվրոպայի պաուերլիֆտինգի առաջնությունից

13:50 25.05.2021

Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացել է Եվրոպայի պաուերլիֆտինգի 8-րդ առաջնությունը, որին մասնակցել է 10 երկրի շուրջ 270 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչները բոլոր տարիքային խմբերում վստահ ելույթներ են ունեցել և սահմանել աշխարհի ու Եվրոպայի ռեկորդներ:

Մասնավորապես, մեծահասակների խմբի 100 կգ քաշային կարգում Արթուր Առաքելյանը 395 կգ արդյունքով դարձել է երկամարտի հաղթող, իսկ Զորիկ Պողոսյանը 625 կգ արդյունքով լավագույնն է եղել եռամարտում և սահմանել Եվրոպայի ռեկորդ: 125 կգ քաշային կարգում եռամարտի 610 կգ արդյունքով առաջին մրցանակին է արժանացել Արտավազդ Առաքելյանը: Մակար Թամրազյանը 67,5 կգ քաշային կարգում եռամարտի 470 կգ արդյունքով դարձել է չեմպիոն, սահմանել աշխարհի ռեկորդ և լրացրել միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա: 82,5 կգ քաշային կարգում չեմպիոնությունից բացի՝ ռեկորդային արդյունքներ են գրանցել Արա Խաչատրյանը և Արտյոմ Սոլոյանը. առաջինը Եվրոպայի ռեկորդ է սահմանել եռամարտի 650 կգ արդյունքով, իսկ Սոլոյանը պառկած սեղմում մրցաձևում լավագույնն է եղել 170 կգ արդյունքով՝ կրկին սահմանելով աշխարհամասի ռեկորդ: Աղջիկների պայքարում Աննա Ղազարյանը 52 կգ քաշային կարգում լավագույնն է եղել ձգում մրցաձևում՝ գրանցելով 62 կգ արդյունք:

Երիտասարդների խմբում չեմպիոն են դարձել Հրաչյա Աբգարյանը (56 կգ քաշային կարգում, ձգում), Հարութ Տոնոյանը (75 կգ), Կարեն Բարսեղյանը (100 կգ), ով նաև 335 կգ արդյունքով Եվրոպայի երկամարտի ռեկորդ է սահմանել: Պատանիներից լավագույնս հանդես են եկել և առաջին մրցանակին արժանացել Վահան Բաղդասարյանը (44 կգ, ձգում), Էդիկ Քոչարյանը (44 կգ, պառկած սեղմում), Ժոզեֆ Տիգրանյանը (60 կգ), իսկ վետերանների պայքարում չեմպիոն են դարձել Կարեն Հովհաննիսյանը (90 կգ), Հայկ Աֆյանը (100 կգ) և Գագիկ Սարոյանը (125 կգ):

Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը, ամփոփելով հայ մարզիկների ելույթները, նշել է. «Արդյունքները գոհացուցիչ են և սպասված: Բոլոր հաղթանակները և ռեկորդները նվիրում ենք Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Մեծ ուրախությամբ ցանկանում եմ փաստել, որ Հայաստանում ուժային եռամարտով զբաղվողների թիվն աստիճանաբար մեծանում է: Այժմ սկսելու ենք նախապատրաստվել Սևծովյան երկրների առաջնությանը, ապա աշնանը Լեհաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը»:

Հավելենք, որ Հայաստանի պատվիրակությունն արդեն վերադարձել է Ուկրաինայից. մեդալակիրներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP