15:56 25.05.2021
Մայիսի 25-ին ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց ՀՀ Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը` կից փաթեթով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հայտնեց, որ նախագծի նպատակը ավտոմեքենաների շուկայում Trade-in համակարգի ներդրման համար անհրաժեշտ հարկային միջավայրի ձևավորումն է:
Ներկայում Trade-in համակարգի շրջանակներում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչի կողմից անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից ավտոմեքենաներ ձեռք բերելու և հետագայում այլ անձանց վաճառելու դեպքում ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները զրկվում են ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու հնարավորությունից, իսկ այդ գործարքից ԱԱՀ-ով հարկման բազան հաշվարկվում է ավտոմեքենայի վաճառքի ամբողջ արժեքից: Մյուս կողմից, նշյալ տնտեսավարող սուբյեկտների մոտ առաջանում է ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից որպես հարկային գործակալ եկամտային հարկ հաշվարկելու և պետական բյուջե վճարելու պարտավորություն, որն ուղղակիորեն ազդում է հետագայում այդ ավտոմեքենայի վաճառքի գնի վրա` խոչընդոտելով համակարգի զարգացումը: Կառավարությունն ակնկալում է, որ փաթեթի ընդունումը կվերացնի Trade-in համակարգի զարգացումը խոչընդոտող հարկային կարգավորումները: Արման Պողոսյանի տեղեկացմամբ` «Լիցենզավորման մասին» օրենքում կատարվող լրացմամբ տարեկան տուրքը 2022 թվականին կկազմի 1 մլն դրամի, իսկ հետագա տարիներին` 2 մլն դրամի չափով: Փոխնախարարը սակայն դժվարացավ նշել, թե պետբյուջեի հարկային եկամուտներն այս փոփոխության արդյունքում ինչ չափով կհամալրվեն:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Հարակից զեկուցող Ծովինար Վարդանյանի խոսքով` նախագծի ընդունմամբ քաղաքացիներն առավել քաղաքակիրթ պայմաններում կկարողանան թարմացնել իրենց ավտոմեքենաները` վաճառելով դրանք լիցենզավորված ավտոսրահներին և ձեռք բերելով նոր շարժական գույք: Սահմանափակում չկա նաև ավտոմեքենաների մակնիշների վերաբերյալ. ավտոսրահին հանձնելով որևէ մակնիշի ավտոմեքենա` հնարավոր կլինի ձեռք բերել այլ մակնիշի շարժական գույք:
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...
10:11 22.06.2025
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքներըԻրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...
10:01 22.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:24 22.06.2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԻրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...
09:12 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվելԻրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...
09:05 22.06.2025
ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. ԹրամփՄիացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...