Շիրակի մարզում 40 մլրդ դրամի կապիտալ ծախսեր կկատարվեն. ամենամեծը ճանապարհաշինության հատկացումներն են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Շիրակի մարզում 40 մլրդ դրամի կապիտալ ծախսեր կկատարվեն. ամենամեծը ճանապարհաշինության հատկացումներն են

18:53 25.05.2021

Ենթակառուցվածքների նորացման ու բարեկարգման ինչ աշխատանքներ են կատարվել Շիրակի մարզում 2018-2020 թվականներին և ինչ ծավալի շինաշխատանքներ են նախատեսված այս տարի: Այս մասին հաշվետվությամբ են հանդես եկել Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժինների ու վարչությունների ղեկավարները և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Շիրակի մարզում կապիտալ ներդրումների ծավալն անցած 3 տարիների ընթացքում ավելացել է: Երեք տարվա ընթացքում 1 մլրդ դրամի բնակապահովման ծրագրեր են իրականացվել, 3,7 մլրդ դրամ էլ հատկացվել է կրթական հաստատությունների վերակառուցմանը: Այս տարի բնակարանային շինարարության ծրագիրը միայն գյուղական բնակավայրերին է վերաբերում:

Հատկացումների ամենամեծ բաժինը ճանապարհաշինությանն է: ՎԶԵԲ-ի, Համաշխարհային բանկի, տարածքային զարգացման հիմնադրամի, տեղական բյուջեի միջոցներով ու սուբվենցիոն ծրագրերով Գյումրիում և մարզի գյուղերում ճանապարհներ են նորոգվում: Ընդգրկվել են միջմարզային ու հանրապետական նշանակության կարևոր հատվածները:

Ճանապարհաշինական ամենամեծ ներդրումը «Հյուսիս-հարավ» արագընթաց մայրուղում է: Այս տարի նախատեսվում է ավարտին հասցնել Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը:

««Հյուսիս-հարավ»-ը 2018-ին ինչ-ինչ պատճառներով կանգ էր առել: Կան տարբեր քրեական գործեր, տարբեր խնդիրներ: Մի կապալառու ընկերության հետ Հայաստանը միջազգային արբիտրաժում և տարբեր դատարաններում դատական պրոցեսի մեջ է: Չինական «Սինոհիդրո» ընկերության հետ կարողացել ենք հասնել նրան, որ այս տարի շինաշխատանքների մեկնարկը տրվել է և աշնանը ակնկալում ենք, որ կունենանք 46 կմ ճանապարհ: Թալինից մինչև Գյումրի կապահովվի միակողմանի ասֆալտապատ ճանապարհ: Նաև նախկինում չպլանավորված 3 նոր ճանապարհային հատվածի մրցութային գործընթացը մեկնարկել է, որով Շիրակի մարզի մի շարք կարևոր համայնքներ կկապեն Գյումրի քաղաքի և հարևան մարզերի հետ»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը:

Գյումրիում նաև երկաթուղային տրանսպորտային հանգույցի շարժակազմը կթարմացվի: Այս մասին կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության հետ: Հայաստան կներմուծվի 27 մարդատար վագոն և 3 արագընթաց շարժակազմ:

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

BACK_TO_TOP