18:45 26.05.2021
Գյումրիի պատմական միջուկում փողոցաշինական աշխատանքների ընթացքում հնագիտական շերտեր են բացվում։ Օրինակը Մյասնիկյան փողոցում է, որտեղ մայթերի վերանորոգման աշխատանքների արդյունքում հին ասֆալտաշերտի տակ բացվել է սալահատակ, որը 19-րդ դարի թվագրության է: Այսինքն՝ այդ ժամանակ պատմական միջուկում մայթերը սալապատ են եղել: Հիմա շինարարները սալերը քանդում են ասֆալտապատելու համար: Մայթերը պատմական շենքերի շարունակությունն են, և դրանք քանդելով՝ խաթարվում է շենքերի արտաքին տեսքը: Այս մասին ահազանգում է հնագետ, Շիրակի երկրագիտական թանգարանի նախկին տնօրեն Համազասպ Խաչատրյանը:
Մյասնիկյան փողոցը Կումայրի պատմական միջուկում է: Այստեղ պատմաճարտարապետական նշանակության բազմաթիվ շենքեր են: Դրանցից մեկում էլ Շիրակի երկրագիտական թանգարանն է տեղակայված:
«Արժևորվում է ոչ միայն շենքն իր 4 պատով կամ վրայի դեկորներով, այլ արժևորվում է նաև իր պատմական միջավայրով: Փաստորեն վայրիվերո՝ բառիս բուն իմաստով, ժամանակակից մոտեցմամբ վերանորոգեցին նաև Ռուսթավելի և Գորկու փողոցները: Այնտեղ էլ կան շատ լավ շենքեր, բայց ոչնչացրին միջավայրը: Մայթերը, սալարկը դրանք շենքերի հետ միասին են: Չի կարելի մի մասի անունը դնել հուշարձան ու պահպանել, մյուս մասի, որը նրա միջավայրն է, անխնա ոչնչացնել, փոխարինել ասֆալտով»,- SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է հնագետ Համազասպ Խաչատրյանը:
Խորհրդային տարիներին սալահատակը մնացել է ասֆալտի տակ: Հիմա, երբ բացվել է, ըստ հնագետի, պետք է վերանորոգել ու պահպանել, մինչդեռ շինարարը քանդել է սալաքարերը: Փողոցաշինության նախագծում սալահատակի մասին ոչինչ չկա:
Փողոցի սալարկված լինելու մասին «Կումայրի» արգելոց-թանգարանում փաստաթղթեր չկան: Այս մասին արգելոց-թանգարանի տնօրենն է նշում: Պատմական միջուկի փողոցներում ցարական ժամանակաշրջանում արված սալապատումները տարիների ընթացքում բազմաթիվ անգամ բնակիչները վերանորոգել են, նորացրել ու փոխարինել, իսկ հիմա սալահատակը ամբողջությամբ պահպանված չէ։
Երկրագիտական թանգարանի հնագետ Համազասպ Խաչատրյանն պնդում է՝ գոնե առանձին հատվածներում սալահատակը անհրաժեշտ է պահպանել: Առանձնացնում է փողոցի պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքերից մեկը, որտեղ Հայաստանում առաջին թանգարանն է գործել: Գյումրեցիներին ավելի հայտնի Կարանովների տունն է:
«Այս տանն է եղել Նիկողայոս Մառը: Այստեղ է աշխատել Թորոս Թորամանյանը, այստեղ են այցելել ավստրիացի գիտնականները: Փաստորեն Անիի պեղումների ամբողջ էքսպեդիցիան եղել է այս շենքում: Նաև այս շենքում Կարանովների կողմից բացվել է առաջին թանգարանը, ավելի վաղ, քան Անիի հնադարանը: Գոնե քանդած սալերը չտեղափոխվեն, մնան, վերադարձնեն իրենց տեղը, գոնե նման պատմական արժեք ունեցող շենքերի շրջակայքում»,- ասել է Համազասպ Խաչատրյանը:
Հնագետը շինարարների հետ համաձայնության է եկել, որ քանդած սալաքարերը չեն տեղափոխելու։ «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրենը նշում է՝ քննարկել են հարցը քաղաքապետարանում։ Կայացրած որոշումը հնագետի առաջարկին համապատասխան է։ Սալահատակը առանձին հատվածներում, մասնավորապես Կարանովների տան դիմաց պահպանվելու է:
«Տուֆը ժամանակի ընթացքում մաշվում է, որակյալ չէ այս տուֆը: Եթե պահպանվի, նաև ջրահեռացման հարց պետք է լուծվի, որը փողոցաշինության տվյալ ծրագրում ներառված չէ: Դրա համար մտածեցինք, որ տուֆ քարը կտեղափոխենք ապահով տեղ, համարակալված կմնա, և երբ ամբողջ շինարարությունը վերջացավ, կվերականգնվի Կարանովների տան դիմացի հատվածը»,- SHANTNEWS-ին ասել է «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը:
Այսինքն՝ փողոցի շինարարությունը կավարտեն, որից հետո միայն շինարարը հավելյալ առաջադրանք կստանա՝ առանձին հատվածներում սալահատակը վերականգնել: «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրենը նաև ընդգծում է, որ միակ դեպքը չէ, երբ փողոցաշինությունն ու հնագիտությունը քաղաքի պատմական միջուկում հատվում են: Անցած տարի նույն փողոցում, շինաշխատանքների ընթացքում, կարասներ ու թոնիրներ են հայտնաբերվել՝ էլի 19-րդ դարի թվագրության:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...
13:53 04.08.2025
Խաչանովը հաղթել է Ռուդին և դուրս եկել Տորոնտոյի մրցաշարի քառորդ եզրափակիչՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ, աշխարհի 16-րդ ռակետ Կարեն Խաչանովը Տորոնտոյի «Մասթերսում» դուրս է եկել քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչում նա 6-4, 7-5 հաշվով հաղթել է 13-րդ ռակետ Կասպեր Ռուդին: Հայ թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի ԱՄՆ-ի ներկայացուցիչ, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքս Միխելսենը: ...
13:45 04.08.2025
Վերականգնման աշխատանքներ՝ Շատիվանք վանական համալիրում և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր և Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, որտեղ ԿԳՄՍՆ ֆինանսավորմամբ իրականացվում են վերականգնման աշխատանքներ։ Շատիվանքում մասնագետները ծանոթացել են «Հնագիտության և ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի կողմից ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող պեղումների արդյունքներին։ Մասնավորապես, պեղումների […] ...