16:56 26.05.2021
Հանրապետությունում ներկայում առկա է 297 աղբավայր: Դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում որևէ քաղաքաշինական, բնապահպանական և սանիտարական նորմերի: Դրանք պարզապես աղբի կուտակման վայրեր են, իրենց բացասական հետևանքներով: Ոլորտում բարեփոխումներ կատարելու, աղբահանության կայուն և արդյունավետ համակարգը ներդնելու համար մշակվել է աղբահանության ոլորտի ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության պետ Նարինե Ավետյանը նշեց, որ նախ կատարվել են ուսումնասիրություններ բոլոր համայնքներում՝ հստակեցնելով տեխնիկական հագեցվածությունը, վարձավճարների հավաքագրումը, աղբահանության վրա կատարվող ծախսերը և այլն: Գույքագրելով խնդիրները՝ մշակվում են ծրագրեր դրանց լուծման ուղղությամբ:
«Հանրապետությունում արդեն սկսել ենք Հայաստանում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման շինարարությունը: Ծրագիրը սկզբնական Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար է: Մենք կառուցելու ենք նաև փոխաբեռնման կայաններ, որտեղ աղբը կհավաքվի, կսեղմվի և մեծ մեքենաներով կտեղափոխվի աղբավայր»,- ասաց Նարինե Ավետյանը: Աղբահանության գորում նախատեսվում է ներգրավել մասնագիտացված կառույցների ու կազմակերպությունների:
Անդրադառնալով աղբահանության վճարների հավաքագրումներին՝ Նարինե Ավետյանը նշեց, որ այստեղ խնդիր կա: Հավաքագրված գումարը չի փակում ծախսերը: 2019 թվականին մարզերում աղբահանության համար ծախսվել է 5.5 մլրդ դրամ, սակայն հավաքագրվել է 2.4 մլրդ դրամ: Այսինքն՝ կրկնակի անգամ ավելի ծախսվում է, քան հավաքագրվում է:
«Վարձավճարը բավական ցածր է: Գյուղական համայնքներում հիմնականում սահմանված է 50 դրամ անձի համար, քաղաքային համայնքներում 100-150 դրամ: Ռազմավարությամբ սահմանված ծրագրով նախատեսում ենք վարձավճարների մեթոդաբանության մշակում»,- ասաց Նարինե Ավետյանը:
Ռազմավարությամբ նախատեսված է նաև գոտիավորել աղբահանության համակարգը: Նախատեսվում է ունենալ 5-6 գոտի: Դա ենթադրում է հանրապետությունում ունենալ առավելագույնը 10 աղբավայր: Նարինե Ավետյանը նշեց, որ զգալի անելիք կա աղբի տեսակավորման ուղղությամբ: Դա կարևոր բաղադրիչ է ներդրողների ներգրավելու տեսանկյունից: Նախարարության ներկայացուցչի խոսքերով՝ բարեփոխումներին զուգահեռ աշխատում են ներդրողների հետ: Այսօր արդեն այդ ուղղությամբ գործնականում կան քննարկումներ:
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...
10:11 22.06.2025
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքներըԻրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...
10:01 22.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
09:24 22.06.2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջումԻրանին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են, հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Կասկած չկա, որ ԱՄՆ ռազմական ագրեսիան Իրանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված պարտադիր միջազգային նորմերի կոպիտ խախտում է», – գրել է Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի […] ...
09:12 22.06.2025
ԱՄՆ-ի կողմից միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո Իրանում ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերվելԻրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը որևէ ռադիոակտիվ արտահոսք չի հայտնաբերել Սպահանի, Նաթանզի և Ֆորդոյի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածներից հետո, ասվում է գործակալության հայտարարության մեջ։ «Մենք անմիջապես իրականացրեցինք անհրաժեշտ ստուգումներ՝ հարձակման ենթարկված օբյեկտների տարածքում ռադիոակտիվ նյութերի հնարավոր արտահոսքի հայտնաբերման նպատակով։ Բնակչության համար սպառնալիք չկա», -ըստ Իրանի պետական IRNA լրատվական գործակալության՝ ասել է կարգավորող մարմինը: ...
09:05 22.06.2025
ԱՄՆ-ն պատրաստ է րոպեների ընթացքում Իրանում լրացուցիչ թիրախներ ոչնչացնել. ԹրամփՄիացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում մի քանի րոպեի ընթացքում ոչնչացնել Իրանում լրացուցիչ թիրախներ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր հայրենակիցներին ուղղված հեռուստատեսային ուղերձում՝ կապված Իրանին հասցված հարվածների հետ։ «Եթե խաղաղությունը արագ չհաստատվի, մենք կհարձակվենք այլ թիրախների վրա ճշգրտությամբ, արագությամբ և հմտությամբ։ Դրանց մեծ մասը կարող է ոչնչացվել մի քանի րոպեի ընթացքում», […] ...