Թեժ կրքեր՝ դատարանում. Պավել Մանուկյանը բորբոքվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Թեժ կրքեր՝ դատարանում. Պավել Մանուկյանը բորբոքվել է

12:45 31.01.2018

Ապրիլյան պատերազմի հերոսներ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանն ինձ գիշերը  հանգիստ չեն տալիս

«Պետական մեղադրողը թուրք սելջուկ է: Ապրիլյան պատերազմի հերոսները՝ Ուրֆանյանը, Քյարամ Սլոյանը, ինձ գիշերը հանգիստ չեն տալիս, ասում են՝ դա անարդար դատավարություն է»,- դատարանում հայտարարեց ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը:

Դատավորի նախազգուշացմանը, թե վիրավորական արտահայտություններ չի կարելի անել դատարանում, հակառակ դեպքում սանկցիա կկիրառի, Մանուկյանը տվեց հետևյալ պատասխանը. «Կուզեք գնդակահարեք, ես  սանկցիաներից ու գնդակահարությունից վախեցող չեմ»:

Պետական մեղադրողի հասցեին վիրավորական արտահայտություններ արեց նաև  ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը: Բոլոր ամբաստանյալները թեմայից շեղվեցին և սկսեցին քաղաքական հայտարարություններ անել: Դատարանը 1 ժամով դահլիճից հեռացրեց Պավլիկ Մանուկյանին:

«Քիչ է»,- ասաց Մանուկյանը:

«Չէ, լավ ա»,- հակադարձեց  դատավոր Մեսրոպ Մակյանը:  

 

 

Կրքերը բորբոքվեցին նաև դահլիճում: Ամբաստանյալների աջակից կանանցից ոմանք սկսեցին վիրավորական արտահայտություններ անել դատարանի հասցեին: 

Չեմ հեռանալու, լավ  եմ անում

Քաղաքացի Ստելլա Աղաջանյանի նկատմամբ դատարանը սանկցիա կիրառեց և հեռացրեց  նիստից՝ անհարգալից  վերաբերմունքի համար: Ի դեպ,  սա այդ կնոջ նկատմամբ առաջին սանկցիան չէ: Նրա սադրիչ վարքագիծն աչքի է ընկնում բոլոր աղմկահարույց դատական նիստերի ժամանակ, նրա նկատմամբ պարբերաբար սանկցիաներ են կիրառվում: Ստելլա Աղաջանյանին դատական կարգադրիչները հազիվ հեռացրին դատարանից դահլիճից:

Դատարանն ապացույցների հետազոտման փուլում է:

Հիշեցնենք՝  ՊՊԾ գնդի գրավման քրեական  գործի 3 մասի բաժանված դատաքննության այս դրվագով 10 ամբաստանյալ է անցնում՝ Պավել Մանուկյանը, Վարուժան  Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ  Խանդոյանը, Գագիկ   Եղիազարյանը, Արմեն  Բիլյանը, Արեգ  Կյուրեղյանը, Սմբատ  Բարսեղյանը, Սեդրակ  Նազարյանը, Էդվարդ  Գրիգորյանը:

Նրանք մեղադրվում են  այն բանի համար, որ 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք են բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ զավթել և պահել են շենքեր, շինություններ և տրանսպորտային միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ են  վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, բացի այդ, հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս, իսկ  նրանց հանցավոր գործունեությունն ավարտվել է 2016թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, երբ կամովին ազատել են զավթած շենքերը, շինությունները ու տրանսպորտային միջոցները, հրաժարվել իրենց պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

13:35 02.08.2025

Անահիտ Մանասյանն այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ օգոստոսի 1-ին այցելել է Պաշտպանի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանման գրասենյակ: Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման աշխատանքի մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ: Լոռու մարզ իրականացված այցի շրջանակներում Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց հետ: […] ...

BACK_TO_TOP