18:23 27.05.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՝ 2021 թվականի մայիսի 11-ից Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման ներկայացված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ պետական այլ գերատեսչությունների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունների, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի», Կրթության պետական տեսչության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԵՊՀ-ի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև Երևանի մի շարք հիմնական դպրոցների տնօրեններ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսվում են ««Հանրակրթության մասին» օրենքում՝ ընդգծելով, որ ակնկալում է շահագրգիռ քննարկում: Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը և խրախուսել համակարգի զարգացման հնարավորությունները։ Փոխնախարարը նախատեսվող փոփոխությունները բաժանել է չորս հիմնական մասի:
Ուսուցիչների ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացում
Առաջինն ուսուցիչների գործունեությանը միտված փոփոխությունն է՝ նրանց ատեստավորման, խրախուսման և մասնագիտական զարգացման տեսանկյունից: Նախագիծը ենթադրում է ուսուցիչների մասնագիտական զարգացման ու աշխատանքային առաջխաղացման հնարավորություն, և այդ տրամաբանության մեջ մասնագիտական ստանդարտների հասկացության ներդրում և դրա փոխկապակցում ուսուցչի վարձատրության չափի հետ:
«Ուսուցիչը պետք է աշխատանքային առաջխաղացում ունենա. սկսնակ ուսուցչից հասնի մինչ մենթոր ուսուցիչ, ինչը նրան թույլ կտա վերապատրաստել մյուս ուսուցիչներին և իր փորձը կիսել նրանց հետ: Այս տրամաբանության մեջ կվերանայվեն նաև տարակարգերի շնորհման հետ կապված մի շարք կարգավորումներ: Կփոխվի նաև ատեստավորման գործընթացի տրամաբանությունը՝ նախատեսելով պարզ և բարդ ընթացակարգեր, որովհետև ուսուցիչների տարբեր խմբերի հանդեպ պետք է լինի տարբերակված մոտեցում»,- նշել է փոխնախարարը և հավելել, որ ըստ այդմ՝ պետք է տարբեր լինի նաև փորձառու և սկսնակ ուսուցիչների խմբերի նկատմամբ վերապատրաստման քաղաքականությունը:
Ներառական կրթություն
Ըստ փոխնախարարի՝ երկրորդ ուղղությունը ներառական կրթության փոփոխությունն է. այն ենթադրում է անցում կատարել այն մոտեցմանը, որ բոլոր դպրոցները լինեն ներառական: Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ներկա գործիքակազմը այդ հնարավորությունը չի տալիս:
«Այս փոփոխությունը հետագայում կարտացոլվի թե՛ ֆինանսական, թե՛ մասնագիտական անձնակազմերի տեսանկյունից: Կարևոր են նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի ձևակերպումը և գնահատման գործընթացի հետ կապված փոփոխությունները: Դրանք փոխկապակցված են նաև այն զուգահեռ փոփոխությունների հետ, որոնք տեղի են ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալ գնահատման տեսանկյունից, որոնք արդեն ընդունել է ԱԺ-ն: Դրանցում ներդրված են մի շարք նոր հասկացություններ, օրինակ՝ խելամիտ հարմարեցումների գաղափարը և այլն»,- փաստել է փոխնախարարը՝ շեշտելով, որ էական խնդիր է նաև կրթության և այլ ոլորտների գործառույթների տարաբաժանման հարցը:
Հանրակրթության բովանդակության փոփոխություն
Նախարարի տեղակալի խոսքերով՝ երրորդ կարևոր ուղղությամբ նախատեսվում է փոփոխությունների ենթարկել այն դրույթները, որոնք վերաբերում են հանրակրթական չափորոշիչներին, ուսումնական պլաններին և ծրագրերին՝ փորձելով ներդաշնակեցնել փորձարկման ընթացքում գտնվող քաղաքականությունը և օրենսդրական ձևակերպումները ու դրանք բերել մեկ ընդհանուր դաշտ:
Հանրակրթության կառավարում
Անդրադառնալով չորրորդ ուղղությանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հիմնական մոտեցումը նույնն է՝ տնօրենների հավաստագրման գործընթացում ունենալ տարբերակված քաղաքականություն գործող տնօրենների և հավակնորդների հանդեպ:
«Նախատեսում ենք, որ դպրոցի տնօրեն հանդիսացող և հավաստագիր ունեցող անձանց նորից այդ գործընթացն անցնելու պահանջ չներկայացնել, այլ ներդնել ատեստավորման գործընթաց՝ այն սերտորեն կապելով տնօրենի ներկայացրած զարգացման ծրագրի իրականացման հետ: Այդ նպատակով կարևորել ենք նաև հաշվետվողականության խնդիրը, երբ յուրաքանչյուր տարի տնօրենը պետք է ներկայացնի ծրագրի կատարողական, որի արդյունքում խորհուրդը եզրակացնի՝ այն բավարա՞ր է, թե՞ ոչ: Այսինքն՝ սրանով ցանկանում ենք ուժեղացնել դպրոցի ծրագրային զարգացման տրամաբանությունը: Հավաստագրման փուլում արդեն անձինք ընտրվում են, հետևաբար տնօրենի ընտրության փուլում մեր խնդիրն է՝ ընտրություն անել այդ մարդկանց ներկայացրած ծրագրերի միջև»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են զարգացման ծրագրի ձևաչափը և պահանջները: Նա նշել է, որ միաժամանակ առաջարկվում է սահմանափակել նույն ուսումնական հաստատությունում որևէ անձի՝ որպես տնօրեն անընդմեջ պաշտոնավարելու ժամկետն առավելագույնը 10 տարով, ինչը կարող է խթանել կրթության կառավարման փորձառու մասնագետների ռոտացիան, ինչպես նաև դպրոցում ստեղծել միջավայր, երբ ներքին ռեսուրսը զարգանում է: Փոխնախարարի խոսքերով՝ նախագծով նախատեսվում է բարձրացնել նաև խորհրդի նշանակությունն ու դերը, ինչպես նաև վերապատրաստումը դարձնել կամավոր:
Նախարարի տեղակալի ելույթից հետո ծավալվել է արդյունավետ քննարկում, որի ընթացքում պետական գերատեսչությունների և կրթության ոլորտի ներկայացուցիչները ներկայացրել են մի շարք առաջարկություններ և դիտողություններ:
Առաջիկայում նախատեսվում է նմանատիպ քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և փորձագետների հետ:
19:08 04.08.2025
Ադամյանն ու «Քյոլնը» չեն կարողանում համաձայնության գալՍարգիս Ադամյանը չի կարողանում գերմանական «Քյոլնի» հետ համաձայնության գալ պայմանագրի խզման հարցում, հաղորդում է Express.de-ն։ 32-ամյա ֆուտբոլիստն իր տեղափոխության համար նախնական համաձայնություն ունի երրորդ լիգան ներկայացնող «Օսնաբրյուկ» ակումբի հետ, սակայն «Քյոլնը» չի պատրաստվում փոխհատուցում վճարել Ադամյանին, եթե նրա պայմանագիրը խզի: Հայ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետի ավարտին դեռ մեկ տարի կա, Ադամյանը ցանկանում է խզելուց հետո […] ...
18:54 04.08.2025
Աշնակ գյուղի բնակիչի ջերմատանը կանեփի թփեր են հայտնաբերվել․ Թալինի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացել, որ Աշնակ գյուղի բնակիչ 50-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում։ Հուլիսի 30-ին Աշնակ գյուղի Վրեժ Իսրայելյան փողոցում տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում իրականացված զննությամբ 50-ամյա տղամարդուն պատկանող ջերմատնից հայտնաբերվել է կանեփի 38 բույս։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: […] ...
18:43 04.08.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (հասկակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է աշնանացան ցորեն` 20-20,5 ց, գարնանացան գարի՝ 17-17,5 ց։ ...
18:36 04.08.2025
Հայտնի են Օհանյանի ու Ղազարյանի մրցակիցները Mix Fight 58 մրցաշարումԵրևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից Արմեն Օհանյանի ու Հովհաննես Ղազարյանի մրցակիցները հայտնի են։ Օհանյանը կմենամարտի կոլումբացի Կլեմենտե Սոտոյի, իսկ Ղազարյանը` բրազիլացի Ֆեռնանդո Կլեյտոնի դեմ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...
18:26 04.08.2025
Գետաշեն գյուղում այրվել է անասնակերՕգոստոսի 4-ին՝ ժամը 13։24-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետաշեն գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:34-ին, մարվել՝ […] ...
18:16 04.08.2025
Գիշերային ժամերին բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ օգոստոսի 6-ից գիշերային ժամերին (ժ.00.00-ից մինչև 06.00) բոլոր տեսակի տրասպորտային միջոցների համար փակ է լինելու երթևեկությունը Դիլիջանի թունելով։ Թունելի երթևեկելի մասում իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ։ Գիշերային ժամերին մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային […] ...