13:08 31.01.2018
Մեծ մասամբ Հայաստանը փորձում են օգտագործել որպես տարանցիկ երկիր: 105 կգ թմրանյութը մեր երկրի համար սարսափելի թիվ է: Մեր երկրի համար 1 կիլոգրամն էլ է սարսափելի: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Սամվել Սանամյանը:
Նա նշել է, որ սովորաբար Ադրբեջանի իրավապահ ստորաբաժանումները չեն թաքցնում, որ իրենց երկիրն էլ է օգտագործվում որպես տարանցիկ երկիր՝ հարավային մասից թմրանյութը Վրաստանով դեպի Եվրոպա կամ հյուսիս տեղափոխելու համար:
Այն հանգամանքը, որ մեր երկիրը մաքսանենգները որպես տարանցիկ երկիր են օգտագործում, արդյոք չի՞ նշանակում, որ դրանց դեմ տարվող պայքարը թույլ է՝ հետաքրքրվեցինք Սանամյանից.
«Ո՛չ, թույլ չէ»,- պատասխանեց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը:
Նա նկատեց, որ 10 տարում մեզ մոտ բավական շատ բացահայտումներ են կատարվել, իսկ դա բարդ գործընթաց է: Նրա խոսքով՝ ողջ աշխարհում բացահայտման մաքսիմալ տոկոսը 17-20 կարող է լինել: Սանամյանը ներկայացրել է նաև բացահայտման մի քանի թվային տվյալ:
Այսպիսով, թմրամիջոցների և հոգեմետ դեղերի մաքսանենգության 105 դեպք հայտնաբերվել է փոստային առաքանիներում: Հիմնականում փորձ է արվել ԱՄՆ-ից ներմուծել հաշիշի յուղ տեսակի նյութ և թմրանյութ պարունակող դեղահաբեր: Մասնավորապես, հաշվետու տարում փոստային առաքանիներում հայտնաբերվել է 7562 հատ դեղահաբ:
«Արգելված է փոստային ծանրոցներով թմրամիջոց և հոգեմետ նյութեր պարունակող բոլոր տեսակի դեղահաբերի առաքումը Հայաստան: Նման դեպքերը որակվում են որպես մաքսանենգություն»,- հիշեցրել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետը՝ հորդորելով զերծ մնալ նմանատիպ պարունակությամբ ծանրոցներ Հայաստան առաքելուց և այդ մասին տեղեկացնել արտերկրում բնակվող բարեկամներին:
Ըստ վարչության պետի՝ ուժեղացված, սակայն աննկատ մաքսային հսկողություն է իրականացվում սահմանային բոլոր անցակետերում՝ չխանգարելով տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը և քաղաքացիների արագ սահմանահատմանը:
Սանամյանն ամենաթարմ դեպքն է նաև ներկայացրել: Պարզվում է՝ օրերս կանխվել է 8 կգ «ափիոն» տեսակի թմրանյութի մաքսանենգության փորձը:
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցի մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...