Ես պաշտպանել եմ մեր դրոշը, հիմա ձեր օգնության կարիքն ունեմ. Կանադայում բնակվող անպարտելի հայ բռնցքամարտիկը դիմել է Հայաստանի իշխանություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Ես պաշտպանել եմ մեր դրոշը, հիմա ձեր օգնության կարիքն ունեմ. Կանադայում բնակվող անպարտելի հայ բռնցքամարտիկը դիմել է Հայաստանի իշխանություններին

16:03 29.05.2021

Կանադայում բնակվող 26-ամյա հայազգի բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը, ով իր կարիերայի ընթացքում ոչ մի պարտություն չի կրել, բաց նամակ է գրել Հայաստանի քաղաքացիներին և պաշտոնյաներին: Սուպերմիջին քաշային կարգի WBA և WBO վարկածներով երկու չեմպիոնական գոտի կրող մարզիկը հայտնել է, որ 10 տարի չի եղել հայրենիքում և դեռ չի կարող գալ Հայաստան այն պատճառով, որ գտնվում է հետախուզման մեջ` բանակում ծառայությունից խուսափելու համար:

«Չնայած այն փաստին, որ ես Կանադայում եմ ապրում, ես միշտ ռինգ եմ մտել Հայաստանի դրոշի ներքո և միշտ բարձրության վրա պահել մեր դրոշը և հայի անունը, -ասել է Բազինյանը:

Բռնցքամարտիկը նշում է, որ բազմիցս դիմել է Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քրեական պատասխանատվությունից ազատվելու համար, բայց մերժում է ստացել:

«Ես դիմում եմ Հայաստանի բոլոր պաշտոնյաներին` խնդրելով հնարավորություն տալ վերադառնալ հայրենիք: Ես պատրաստ եմ կատարել ի շահ մեր բանակի օրենքով սահմանված բոլոր պարտավորությունները », – գրել է Բազինյանը:

Նա սակայն նշել է, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարողանա լքել իր ընտանիքը, 3-ամյա որդուն և թողնել հաջող մարզական կարիերան, որպեսզի վերադառնա Հայաստան՝  բանակում ծառայելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 16.06.2025

SHANTNEWS

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:54 16.06.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

17:43 16.06.2025

Դյոկերեշին ձեռք բերելու համար «Յուվենտուսը» պատրաստ է բաժանվել 8 խաղացողից

«Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշին։ Այս մասին գրում է Corriere dello Sport-ը։ Շվեդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու համար թուրինյան ակումբը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից։ Թիմը ցանկանում է մոտ 60 միլիոն եվրո աշխատել ակումբի հարձակվող Դուշան Վլահովիչի ու կիսապաշտպան Դուգլաս Լուիսի տրանսֆերների վաճառքից։ «Յուվենտուսից» հավանական հեռացողների թվում են նաև Լոյդ […] ...

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

17:37 16.06.2025

Շոգի ազդեցությունը սրտանոթային համակարգի հիվանդությունների վրա

Բարձր ջերմաստիճանը և օդի խոնավության մակարդակը կարող են ծանրացնել սրտանոթային համակարգի աշխատանքը և առաջացնել լուրջ բարդություններ: Այս սեզոնին կարող են ավելանալ ինչպես զարկերակային գերճնշում, այնպես էլ` սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող անձանց հոսպիտալացումները: Հիմնական վտանգները. 🔸 տեղի է ունենում ծայրամասային անոթների լայնացում, որը բերում է մաշկի և օրգանիզմի ամբողջ մակերեսային հատվածի արյունամատակարարման ավելացման, ինչը կարող է […] ...

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

17:30 16.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...

BACK_TO_TOP