19:58 29.05.2021
Ավարտին է մոտենում Հայաստանի կանանց ֆուտբոլի բարձրագույն առաջնությունը։ Տիտղոսային եռյակում երկու թիմերը Գյումրիի ներկայացուցիչներն են։ «Գյումրի» ակումբը ամրապնդել է դիրքերը 3-րդ հորիզոնականում, իսկ «Հայասան» առաջնության ավարտից առաջ արդեն նվաճել է չեմպիոնությունը։ Թիմը մրցաշրջանում կարողացել է 6 մրցակիցների մրցապայքարում ամրապնդել առաջատարի դիրքերը։ Անցկացրած 14 հանդիպումներից ոչ մեկում ակումբը չի պարտվել և ունի 38 միավոր։ Այժմ թիմը պատրաստվում է առաջնության վերջին հանդիպմանը, ինչից հետո չեմպիոնական տիտղոսով հանդես է գալու կանանց Չեմպիոնների լիգայում։
Հիմա պատարաստվում են առաջնության վերջին խաղին։ Այս մարզադաշտում մայիսի 31-ին մրցելու են կանանց ֆուտբոլի Գյումրին ներկայացնող երկու ակումբները։ «Հայասա» – «Գյումրի» դերբիում «Հայասայի» մրցակիցը երրորդ հորիզոնականի տիտղոսակիրն է։
Այս շաբաթ կայացած վերջին տուրում «Հայասա»-ն իր հարկի տակ ընդունել էր Երևանը ներկայացնող ՈՒրարտուին, հաղթել 12-0 հաշվով։ Թիմը դեռ երկու հանդիպում ունի մինչ կգնա արձակուրդ, ինչից հետո կսկսի բարդ ստուգատեսին պատրաստվել։
Shantnews-ի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Սենիկ Առաքելյանը նշեց, որ ՉԼ-ին պատրաստվելու համար, գուցե մտածեն նոր տրանսֆերների մասին, բայց ամեն դեպքում թիմից հիմա էլ գոհ է․
«Երևի կլինեն նոր համալրումներ, որովհետև ավելի բարձր ստուգատեսում հանդես գալու համար պետք է ավելի լավ պատրաստվել։ Տեղի կադրերն էլ պետք է ձգտեն ամրապնդվել և կարողանան ապահովել մրցակցությունը։ Ամեն դեպքում թիմը բարոյակամային որակների շնորհիվ կարողանում է հաղթել։ Թիմը սիրում է մտածել և նախաձեռնող է։ Երբեք հանդես չի գալիս 2-րդ համարով․ միշտ լիդեր է խաղադաշտում»,-նշել է թիմի մարզիչը։
Հիմա թիմում 3 լեգիոներներ են հանդես գալիս՝ ձախեզրային հարձակվող Ֆաուստինա Կյերեմեն, Արինա Իվանովան և դարպասապահ Ալլա Գերասիմչուկը։ «Հայասա»-ն առաջնության մեկնարկից ի վեր 153 գնդակ է ուղարկել մրցակիցների դարպասը, բաց թողել՝ 5-ը։ Գերասիմչուկի պաշտպանած դարպասում գնդակը հայտնվել է ընդամենը 1 անգամ՝ Ալաշկերտի հետ կայացած հանդիպմանը։ Մրցաշրջանի դժվարությունն էլ հենց այդ հանդիպումից էր կախված։ Ալաշկերտի խփած միակ գոլին ի պատասխան՝ «Հայասա»-ն երկու գոլով մրցաշարի 15-րդ տուրում ամրագրել է չեմպիոնական տիտղոսը։
Հաջորդ հանդիպմանը թիմը սպասում է ստանալ վաստակած չեմպիոնական մեդալները և կանանց Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:30 16.06.2025
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետՌուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր», – […] ...
15:21 16.06.2025
Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի նախագահներըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային խնդիրներ: Թուրքիայի նախագահը նշել է, որ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ բանակցություններ է վարել մի շարք առաջնորդների հետ: Նա ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է ստանձնել միջնորդի դեր՝ հակամարտությունն անհապաղ դադարեցնելու և […] ...
15:14 16.06.2025
ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսինՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...
15:08 16.06.2025
Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել ենՀունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...
14:55 16.06.2025
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըՀունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...