Հայաստանցիներն սկսել են ավելի հաճախ նախընտրել տեղի հանգստավայրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+17.09 oC

Հայաստանցիներն սկսել են ավելի հաճախ նախընտրել տեղի հանգստավայրերը

10:42 09.07.2018

Հայաստանցիների շրջանում հանգստի կազմակերպման ծրագրերում հաճախ տեղ են գտնում մեր երկրի հանգստավայրերը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ են նախընտրում իրենց հանգիստը կազմակերպել մեր երկրում: Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այդ տեսանկյունից աճը բավական ոգևորող է: Միայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 22 տոկոս:

«Սա ներքին զբոսաշրջային այցելությունների ցուցանիշն է, երբ  Հայաստանի բնակիչները հանգստանում են Հայաստանի տարածքում: Թե որ հանգստավայրերն են առավել նախընտրելիների շարքում, կդժվարանամ ասել, որովհետև փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր հանգստավայրերն էլ այս սեզոնին ակտիվ են: Յուրաքանչյուր հանգստավայր իր առանձնահատկությունն ունի»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Հայաստանի հանգստավայրերը հայաստանցիների շրջանում հետաքրքրություն առաջացնելը կապված է մի քանի գործոնների հետ: Նախ` ամեն տարի տուրիստական նոր պրոդուկտներ են առաջարկվում՝ կապված գյուղական, արկածային, էկո տուրիզմի հետ և այլն: Դրանից բացի, զարգացել են հյուրանոցային և հյուրատնային տնտեսությունները, այս գործում իրենց ներդրումն ունեն պարբերաբար տարբեր մարզերում կազմակերպվող փառատոնները, որոնք առիթ են մեկ անգամ ևս լինելու Հայաստանի գեղատեսիլ, գողտրիկ վայրերում:

Թեպետ վիճակագրությունը ցույց է տալիս, որ հայաստանցիներն սկսել են ավելի շատ նախընտրել  Հայաստանի հանգստավայրերը, սակայն քիչ չեն դժգոհություններն այն մասին, որ մեր երկրում հանգստանալն ավելի թանկ է, քան այլ երկիր մեկնելը: «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ  նախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ այս խնդրի մասին տարիներ շարունակ խոսվում է և դա նորություն չէ:

«Մեզ մոտ հյուրանոցներն ավելի թանկ են, քան Վրաստանում, դրա համար զբոսաշրջիկները գնում են հարևան երկրում են հանգստանում: Ի դեպ, Հայաստանում մեկ շաբաթվա համար ծախսած այդ նույն գնով քաղաքացին կարող է ուղևորվել Վրաստան, այնտեղ մեկ շաբաթ մնալ, սնվել և հետ վերադառնալ: Այստեղ, իսկապես, արդարացի բողոք կա»,- ասաց Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով, այստեղ իշխանություններն անելիք ունեն, ինչ-որ ձևով կարելի է մեղմել հարկային քաղաքականությունը, և ընդառաջել տուրիզմի ոլորտում ծառայություն մատուցողներին, որպեսզի նրանք էլ վերանայեն գնային քաղաքականությունը:

Մեխակ Ապրեսյանը չի ընդունում այն դիտարկումը, թե Հայաստանում հանգստանալը թանկ է:

«Իհարկե, համաձայն չեմ, և կարող եմ առաջարկել բոլոր նրանց, ովքեր այդպես են կարծում, համեմատական վերլուծություն անել՝ ընտրելով նույն կարգի, նույն որակի ծառայություններ մատուցող հյուրանոցներ: Կտեսնեք, որ մեզ մոտ գնային ճկուն քաղաքականություն կա»,- ասաց Մեխակ Ապրեսյանը:

Մեր դիտարկմանը, թե պահանջարկի ավելացմամբ պայմանավորված, օրինակ Սևանում, ոչ բարվոք պայմաններով տնակը մեկ գիշերվա համար 25 հազար դրամ է արժենում, դա այն դեպքում, երբ չկա որևէ ենթակառուցվածք, Մեխակ Ապրեսյանը նշեց, որ Սևանի առանձնահատկություններից  ելնելով, այստեղ գնային քաղաքականությունն այլ է:

«Բոլորս հասկանում ենք, որ Սևանի սեզոնը երկար չէ, շուրջ 40 օր է, դրանով պայմանավորված ունենում է առանձնահատուկ գնագոյացում: Բայց նույնիսկ այդ դեպքում, Սևանում ևս կան ճկուն գնային առաջարկներ: Մենք ունենք շատ լավ հանգստավայրեր, հյուրանոցային տնտեսություններ, որոնք ձեր ասած 25 հազարով շատ ավելի լավ որակով ծառայություններ են մատուցում՝ նախաճաշն էլ ներառյալ»,- ասաց Մեխակ Ապրեսյանը: Նա խորհուրդ տվեց  armhotels.am, allhotels.am կամ այլ համակարգերով մանրամասն ծանոթանալ հյուրանոցների առաջարկներին, գտնել լավ տարբերակներ, նոր ընտրություն կատարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

23:30 15.06.2025

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին

Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

BACK_TO_TOP