19:59 31.05.2021
Շիրակի մարզում բնակապահովման միակ ծրագիրը գյուղական բնակավայրերում իրականացվող բնակարանաշինությունն է, որն անցած տարի է մեկնարկել: Մարզի 7 գյուղերում 26 տուն է կառուցվում: Շահառուներն այն անօթևան ընտանիքներն են, որոնք հրաժարվել էին բնակարանի գնման վկայագրերից: Մոտ մեկ տարի ընթացող շինարարության արդյունքում դեռ 4 տան շինարարություն է մոտենում ավարտին:
Ընտրված բնակարանաշինության տարբերակն այնպիսին է, որ տանտերն ինքն է գտնում շինարարին կամ շինաշխատանքներն ինքնուրույն է կատարում, իսկ շինանյութի և աշխատավարձի գումարը փոխհատուցում է կառավարությունը: Շիրակի մարզի գյուղերում այժմ շինարարների պակաս կա: Գյուղերում աշխատուժը մեկնել է արտագնա աշխատանքի:
Ախուրյան խոշորացված համայնքի Բասեն գյուղում հին տան կողքին Ոսկան Սաֆարյանը նորն է կառուցում: Պատշարն ավարտված է, տանիքը կապել է, հիմա նոր տան աստիճանահարթակն է կառուցում: Գործը սկսել է, երբ գյուղում շինարարական բրիգադ կար՝ բարեկամներով ու հարազատներով միասին աշխատում էին: Հիմա մնացած գործը մենակ է շարունակում:
«Սկզբում աշխատում էինք 6 հոգով: Հետո գնացին արտագնա աշխատանքի: Հիմա մենակ եմ մնացել, որպես տանտեր: Չեմ կարող տղաներին ստիպել, թե մնացեք, իմ տան շինարարությունը վերջացնենք: Արտագնա աշխատանքի մեկնելն ավելի եկամտաբեր է»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է Բասեն գյուղի բնակիչ Ոսկան Սաֆարյանը:
Գյուղերում բնակարանաշինությունը մեկնարկեց անցած տարի, երբ համավարակով պայմանավորված, սահմանները փակ էին, արտագնա աշխատանքի մեկնողները գյուղում էին մնացել, ու պետական ծրագիրը շատերի համար աշխատանք ունենալու միակ հնարավորությունն էր: Հիմա, երբ խոպանի ճամփան բաց է, գյուղում շինարարության աշխատանքը փոխարինել են ավելի բարձ վարձատրվողով:
«Ամեն տարի գյուղից մոտ 300 մարդ մեկնում է արտագնա աշխատանքի: Այս տարին ևս բացառություն չէր: Հատկապես կորոնավիրուսով պայմանավորված՝ սահմանափակումները հանելուց հետո բոլորը մեկնել են: Այս պահին շինարար էլ չի մնացել»,- ասել է Բասեն գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը:
Բասենում 5 տուն է կառուցվում: Ավարտի ժամկետ սահմանված է այս տարվա նոյեմբերը: Ավելի շուտ կավարտվի այն տների շինարարությունը, որոնք կիսակառույցների հիմքի վրա են: 26 տների շինարարությունով գյուղերում անօթևանության հարցը վերջնականապես չի լուծվի: Շատ են փաստացի անօթևան այն ընտանիքները, որոնց քաղաքաշինության կոմիտեն շահառու չի ճանաչել: Բասենում 3 ընտանիք անօթևանության կարգավիճակի վերականգնման հարցը վիճարկել է դատարանում:
«Հերթացուցակից դուրս մնալու պատճառները տարբեր են: Հիմնականում փաստաթղթերը չեն ներկայացրել կամ ուշացումով են ներկայացրել: Մեկ ընտանիքի դեպքում պատճառը սեյսմիկ գնահատումն է եղել: Տունը գնահատվել է 3-րդ մասնակի 4-րդ աստիճանի վթարայնության: 3 ընտանիք դիմել է դատարան: 2-ի դեպքում Վարչական դատարանի վճիռը կա՝ հօգուտ գյուղացիների: Նրանք ճանաչվելու են շահառու: Երրորդ ընտանիքի դեպքում ևս Վարչական դատարանը հօգուտ գյուղացու է կայացրել, բայց քաղաքաշինության կոմիտեն վճիռը բողոքարկել է»,- Shantnews -ին ասել է Բասեն գյուղի վարչական ղեկավար Ռոման Համայակյանը:
Դատարանի որոշմամբ շահառու ճանաչված երկու ընտանիքների համար կառավարության որոշում պետք է կայացվի, համաձայն որի՝ կորոշվի փոխհատուցման տարբերակը:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:14 04.08.2025
Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...
15:08 04.08.2025
Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
15:05 04.08.2025
Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակըԻսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...