14:27 31.01.2018
Երևանի նախադպրոցական ուսումնական հաստատություններից մեկում 2006-2013թթ. ընթացքում կատարված հափշտակությունների համար մեղադրանք է առաջադրվել հաստատության տնօրենին:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունում արձանագրված չարաշահումների դեպքի առթիվ քննված քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ուսումնական հաստատության տնօրենն իրեն վստահված գույքից կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, պարզվել է մեխանիզմը:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը 2006թ. հուլիսից 2013թ. հունվարն ընկած ժամանակահատվածում տարբեր հաստիքներում ձևականորեն ձևակերպել է տարբեր անձանց, ովքեր աշխատանքի չեն ներկայացել։ Նրանց անունով բացված բանկային հաշվեհամարներին ամեն ամիս փոխանցվել է սահմանված աշխատավարձի գումարը, ինչը կանխիկացվել և տնօրինվել է տնօրենի կողմից։
Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Նրա պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:40 16.06.2025
Ապարանում շարունակվում են աղետի հետևանքների վերացման աշխատանքներըԱմբողջ գիշեր և վաղ առավոտյան Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը տեղակալների և պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների հետ գտնվել է տեղում՝ մասնակցելով աղետի հետևանքների վերացման աշխատանքներին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը՝ համայնքի ղեկավարը աշխատանքային խմբով համակարգել է վնասների նախնական գնահատման, տուժածներին աջակցության և շտապ լուծումներ պահանջող խնդիրների կարգավորման գործընթացը։ Աշխատանքները շարունակվում են նաև այս պահին՝ նպատակ ունենալով հնարավորինս […] ...
10:25 16.06.2025
Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել Իսրայելին․ ԹրամփԻսրայելը և Իրանը, ամենայն հավանականությամբ, կհասնեն ռազմական գործողությունները դադարեցնելու համաձայնության, սակայն դա կարող է տեղի չունենալ անմիջապես: Այս կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 15-ին: «Հուսով եմ՝ համաձայնագիր կլինի (Իսրայելի և Իրանի միջև)։ Կարծում եմ՝ դրա ժամանակն է», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Նախագահը վստահեցրել է, որ Վաշինգտոնը կշարունակի պաշտպանական օգնություն […] ...
10:11 16.06.2025
Հրդեհ բեռնատար ավտոմեքենայումՀունիսի 16-ին, ժամը 04:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 48-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատար ավտոմեքենան բախվել է ժայռին և բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:15-ին, մարվել՝ 07:05-ին: Այրվել է «Daf» մակնիշի բեռնատարը (բեռնված […] ...
10:00 16.06.2025
Այրվել է ավտոմեքենաՀունիսի 15-ին, ժամը 21:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:32-ին: Այրվել է ավտոմեքենան։ ...
09:42 16.06.2025
Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...
09:25 16.06.2025
Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառովԹեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...