Հրազենով սպանության փորձ Նորք-Մարաշում․ հանցագործությունը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+22.09 oC

Հրազենով սպանության փորձ Նորք-Մարաշում․ հանցագործությունը բացահայտվել է․ մեկ անձ կալանավորվել է

10:50 01.06.2021

Մայիսի 24-ին շտապօգնության խումբը թիվ 1 համալսարանական հիվանդանոց էր տեղափոխել Նորք-Մարաշի 6-րդ փողոցի մի բնակչի։ Ժամը 17.45-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ 61-ամյա տղամարդու մոտ ախտորոշվել էին կրծքավանդակի և որովայնի հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերն ու փորձաքրեագետները զննել էին տարածքը՝ հայտնաբերելով արնանման հետքեր, ապակու կտորներ և այլն։ Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ, պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։

Նախնական տվյալներով՝ ժամը 17-ի սահմաններում Նորք-Մարաշի 6-րդ փողոցի տներից մեկի բակում ծագած վիճաբանության ժամանակ 61-ամյա տղամարդու ուղղությամբ կրակել էր նրա եղբոր 36-ամյա որդին։ Նրան հայտնաբերելու միջոցառումներին զուգահեռ իրականացվեց նաև բացատրական աշխատանք, ինչի շնորհիվ մայիսի 26-ին 36-ամյա տղամարդը ներկայացավ ոստիկանության Կենտրոնական բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց: Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց ընտրվել է կալանքը։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Սպանության փորձի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

23:15 15.06.2025

Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը

2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

23:06 15.06.2025

Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքները

Իրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

22:55 15.06.2025

Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումները

Միացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

22:45 15.06.2025

Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

22:32 15.06.2025

Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակել

Իրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական ​​գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

22:14 15.06.2025

Fars. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների հերթական ալիքն են արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Ֆարս» գործակալությունը։ Գործակալության հաղորդագրության համաձայն՝ արձակումն իրականացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ուժերի կողմից։ ...

BACK_TO_TOP