Ծխելու համար սահմանված տուգանքները խելքին մոտ չեն. Կարեն Չիլինգարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ծխելու համար սահմանված տուգանքները խելքին մոտ չեն. Կարեն Չիլինգարյան

15:38 31.01.2018

Երևանի, Թբիլիսիի, Բիշքեկի և Քիշնևի մասնագետներն այսօր՝ հունվարի 31-ին, տեսակամրջի միջոցով պատմել են իրենց երկրում ծխախոտի դեմ պայքարի միջոցների ու արդյունքների մասին:

«Վրաստանում ամեն երրորդ մարդը ծխում է, և ամեն 5-րդ մարդը Վրաստանում մահանում է ծխելու հետևանքով: Տնտեսական վնասը տարեկան կազմում է 1 մլրդ լարի կամ 400 մլն դոլար: Մենք արդեն 20 տարի պայքարում ենք այս սովորույթի դեմ: Առաջին օրենքն ընդունվել է 2003-ին: Անցած տարի ընդունել ենք մի նոր օրենք, որը ուժի մեջ կմտնի այս տարվա մարտից: Նոր օրենքով արգելվում է ծխելը բոլոր հանրային վայրերում և տրանսպորտում: Միայն քիչ թվով տեղեր առանձնացված կլինեն ծխելու համար»,- նշել է «Ծխախոտի հսկողության դաշինք» ՀԿ նախագահ Գեորգի Բախտուրիձեն Վրաստանից: 

«Մեզ մոտ՝ Էստոնիայում, շատ զարգացած է ծխելու դեմ պայքարը, մենք բազմաթիվ ծրագրեր ենք իրականացնում, մեզ օգնում է ԵՄ-ն: Մենք վերապատրաստում ենք բժիշկներին ու բուժքույրերին և մարդկանց հրավիրում անվճար խորհրդատվության, հատուկ թեստերի ու հարցաշարերի միջոցով պարզում ենք ծխելու պատճառները և նոր միայն ընտրում ծխելուց հրաժարվելու ճիշտ տարբերակը: Օրենքն էլ մեզ մոտ զարգացած է: Օրինակ՝ անչափահասներին ծխելը խստիվ արգելվում է: Նախատեսված է 600-1200 եվրոյի չափով մեծ տուգանք, խանութում վաճառողը պարտավոր է անձնագիրը ստուգել և միայն չափահասներին վաճառել»,- նշել է Էստոնիայի ներկայացուցիչը:

«Ծխախոտի օգտագործումը թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ առողջապահական լուրջ խնդիր է մեզ համար: Այսօր բնակչության կեսից ավելին աշխարհում ծխում է: Նրանք գիտակցված իրենց կյանքը վտանգի են ենթարկում: Կարևոր է պետական, քաղաքական միջոցառումներ իրականացնելը, և Ղրղզստանում այժմ մշակվում է ծխախոտի վերահսկողության  ազգային ծրագիր»,- ասել է Ղրղզստանի ներկայացուցիչը:

Հայկական կողմից ասուլիսին մասնակցում էր «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատժամիջոց պետք է, պայքարել պետք է, բայց ոչ այս կերպ.

«Զարգացած երկրներում 25 եվրոյից է սկսվում տուգանքը, բայց չի կարելի է համեմատվել, օրինակ՝ Գերմանիայի հետ, որտեղ աշխատավարձը մի քանի անգամ ավելի բարձր է: Տուգանքները պետք է գոնե 10 հազար դրամից սկսվեն, նման տուգանքները խելքին մոտ չեն»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP