Արեգ Կյուրեղյանը հրաժարվեց իր պաշտպանից, թեև չգիտեր՝ ով է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Արեգ Կյուրեղյանը հրաժարվեց իր պաշտպանից, թեև չգիտեր՝ ով է

15:31 31.01.2018

Ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին և Գագիկ Եղիազարյանին քիչ առաջ ուղեկցեցին դատական նիստերի դահլիճ: Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վաղաժամկետ վերացնել նրանց նկատմամբ կիրառված դատական սանկցիաները: Նա նաև Ասաց, որ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ կիրառած 10 ժամ սանկցիայից 8-ն արդեն անցել է, և եթե  հետագայում ևս  ամբաստանյալը պատշաճ վերաբերմունք չդրսևորի դատարանի նկատմամբ, կկիրառվի ավելի խիստ պատիժ:

«Օրենքը թույլ է տալիս մինչև 36 ժամով հեռացում դահլիճից: Թեև ես  նախկինում զերծ մնացի  դրանից, այսպես ասած, փորձում էի փոքր չափաքանակներով, բայց փորձը ցույց տվեց, որ անարդյունավետ է»,- ասել է դատավորը:

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ կիրառված դատական սանկցիան ևս վաղաժամկետ վերացվեց, թեև շատ քիչ էր անցել, րկին  պայմանով, որ պատշաճ կպահի իրեն դահլիճում: Արեգ Կյուրեղյանն առաջին հերթին հրաժարվեց իր պաշտպաններից: Դատավորի ճշտող  հարցին, թե ով էր իր պաշտպանը, պատասխանեց. «Եսիմ, ես էլ չգիտեմ»: Պարզվեց՝ խոսքը հանրային պաշտպանների մասին է:

 

  Հիշեցնենք՝ ՊՊԾ գնդի գործով  3 մասի բաժանված դատաքննությունը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի գլխավորությամբ ապացույցների հետազոտման փուլում է: 10 ամբաստանյալները՝ Պավլիկ Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյնաը, Արեգ  Կյուրեղյանը,  Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ նազարյանը և  Էդվարդ Գրիգորյանը մեղադրվում են 2016թ. հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով  հրազեն ու ռազմամթերք ձեռք է բերելու, պահելու, փոխադրելու և կրելու, ապա կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ  շենքեր, շինություններ զավթելու և պահելու, տրանսպորտի միջոցներ  ոչնչացնելու, վնասելու, ինչպես նաև  երկուսից ավելի անձանց պատանդ վերցնելու և  պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրող գործողություններ կատարելու համար:Բացի այդ , հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են տրանսպորտի միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով խոշոր չափերի վնաս , իսկ հանցավոր գործունեությունն ավարտել են 2016թ. օգոստոսի 31-ին ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել են զավթած շենքերը, շինությունները ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել են իրենց պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

13:48 02.08.2025

Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը

Ինդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...

BACK_TO_TOP