Արթիկի ջրհեղեղի հետևանքները 5 տարի անց վերջապես վերացվում են․ հեղեղատարները մաքրվում են քարհանքերի թափոններից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Արթիկի ջրհեղեղի հետևանքները 5 տարի անց վերջապես վերացվում են․ հեղեղատարները մաքրվում են քարհանքերի թափոններից

17:15 05.06.2021

2016 թվականի հունիսին ուժեղ կարկտի և տեղումների հետևանքով քարհանքերի տասնամյակներով մնացած թափոնները ջրի հոսքի հետ լցվեցին Արթիկ քաղաքի միջով անցնող երկու հեղեղատարներ։ Հունից դուրս եկած ջրերը ողողեցին թաղամասեր՝ հսկայական վնասներ հասցնելով բնակելի տներին ու այլ ենթակառուցվածքների։ 2 հեղեղատարները 90 ականներից վերածվել են չգործող քարհանքերի արտադրական թափոնների աղբավայրի։ Մողրովենց ու Բմբուլենց ձորերում հիմա էլ  հսկայական քարակույտեր կան։

Ուժեղ ջրհեղեղից առաջ էլ, հորդառատ տեղումներից հետո հեղեղատարների հարող թաղամասերը միշտ վնասներ են կրել։ Ամեն անգամ հետևանքները մասնակի են վերացվել, հիմնային աշխատանքներ չեն կատարվել, նույնը տեղի ունեցավ նաև 2016-ին։ Կառավարությունը նախատեսել էր 172 մլն դրամ հատկացնել հեղեղատարները մաքրելու, պատնեշներ կառուցելու համար, բայց ամբողջական գործն ավարտին չհասցվեց, քանի որ ֆինանսավորում հետագայում չեղավ։

Երկու տարի առաջ Արթիկի քաղաքապետարանը նոր դրամաշնորհային ծրագիր էր ներկայացրել, որով լուծվելու են ոչ միայն հեղեղատարների մաքրման նաև թափոնների հետևանքով առաջ եկած բնապահպանական խնդիրները։

Մարտի կեսերին է աշխատանքների առաջին փուլը սկսվել։ Երկու հեղեղատարներից օրական տասնյակ բեռնատարներով աղբ է դուրս բերվում, մեծ մասը Արթիկ տուֆի թափոններն են։ Խոշոր քարաբեկորները տեխնիկայով  մանրացնելուց հետո է հնարավոր տեղափոխել։ Թափոնները հեղեղատարներից դուրս բերելուց հետո պատնեշներ են կառուցվելու, որոնք բետոնյա չեն, այլ  Արթիկ տուֆով ցանցապատ պաշտպանիչ շերտեր են, որոնք կոչվում են գաբիոններ։

Մողրովենց կոչվող հեղեղատարում գրեթե ավարտում են մետաղացանցից պատրաստված քարապատ պատնեշների կառուցումը: Վերջնարդյունքում՝ երկու հեղեղատարների միջնամասում նաև  ջրամբարտակ է կառուցվելու, որտեղ կուտակվելու է սարերից հոսող ջուրը։

Արթիկի քաղաքապետարանն այս ծրագրում ֆինանսական ներդրում չունի, բայց մեկ այլ կարևոր պարտավորություն ունի՝ պարբերաբար կոմունալ բաժինը հեղեղատարների  մաքրման աշխատանքներ է կատարելու։ Հեղեղատարների մաքրման, տարածքները թափոններից ազատելուց հետո, համայնքապետարանը 40 հեկտար տարածքում անտառաշերտ է հիմնվելու, որն իր հերթին հեղեղումների դեմ լավագույն պաշտպանությունն է համարվում: Երկու հեղեղատարների մաքրման ու պատնեշների կառուցման աշխատանքների ամբողջական ավարտը մինչև 2022 թվականն է, ժամկետները հաստատված են բնապահպանական դրամաշնորհային ծրագրով։

  «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

BACK_TO_TOP