Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները մինչև հունիսի 20-ը կմասնակցեն դասընթացների – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները մինչև հունիսի 20-ը կմասնակցեն դասընթացների

18:15 07.06.2021

Հայտնի է, որ արտահերթ խորհրդարանական  ընտրությունները տեղի են ունենալու միայն համամասնական ընտրակարգով, ինչը բուն քվեարկության գործընթացում որոշակի փոփոխությունների է հանգեցրել։ Առաջին անգամ այս ընտրություններում գրիչների կիրառումը բացառվելու է, ընտրողը քվեաթերթիկներում որևէ նշում չի կատարելու։ Նաև համավարակով պայմանավորված՝ ընտրական տեղամասերի կահավորումը ևս այլ տարբերակով է լինելու։

Թիվ 31 ընտրատարածքի 58 ընտրատեղամասերի հանձնաժողովականներին այսօր ներկայացվել են  առաջին հերթին կազմակերպչական, այսպես ասած՝ արտահերթ փոփոխությունները, որոնք պայմանավորված են Covid-19-ով․ տեղամասերի կահավորում, դասավորվածություն, սոցիալական հեռավորության գծանշումներ ու ամենակարևորը՝ մատնահետքով նույնականացման սարքի հակահամաճարակային կանոնների պահպանում։

 «Հանձնաժողովի ներկայացուցիչը, որն ընդունում է անձնագրային տվյալները, պահելով սոցիալական հեռավորությունը ընտրողների հետ, պիտի խնդրի դիմակն իջեցնել, որպեսզի նույնականացնի անձի դեմքը անձնագրի հետ։ Սա բնավ չի արվում ընտրողին վիրավորելու համար, նրանք էլ պիտի գիտակցեն, որ դրանում վատ բան չկա, մենք չենք վիրավորում ոչ մեկին, պիտի համոզվենք, որ անձնագրով տվյալ մարդն է քվեարկում»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Գյումրիի թիվ 31 /09 ընտրատեղամասի նախագահ Ռոստոմ Պետրոսյանը։

Այս ընտրություններում մեծամասնականից անցումը համամասնական ընտրակարգի փոփոխություններ է բերել նաև տեղամասային հանձնաժողովների աշխատանքում, իսկ փոփոխված քվեարկության կարգի իրազեկումը հատկապես անհրաժեշտ է ընտրողներին։

«Այս ընտրություններին քվեարկությանը բացառվելու է գրիչների օգտագործումը և՛ քվեախցիկում․ և՛ ամփոփման ժամանակ, անդամների մոտ գրիչ չի լինելու։ Բացառություն է կազմելու լսողական խնդիրներ ունեցողները, եթե կարիքը լինում է հանձնաժողովի անդամը թուղթ ու գրիչ տալիս, որ գրեն, թե ինչ հարց ունեն»,- նշել է ՏԸՀ դասընթացավար Անուշ Ասլանյանը։

Այսինքն, ո՛չ քվեախցիկում, ո՛չ ընտրողի ձեռքին գրիչ լինել չի կարող, սրան նաև հանձնաժողովականներն են պարտավորված ուշադիր լինել։ Ընտրողը քվեախցիկ է մտնելու 22 կուսակցության և 4 դաշինքների քվեաթերթիկներով, և ընդամենը մեկ քվեաթերթիկ է ծրարում դնելու, վավեր կհամարվի այն, որը դրոշմակնիքված է։

Արտահերթ ընտրություններին ընդառաջ և 10 օր շարունակ Շիրակի մարզի 220 տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր անդամները մասնակցելու են այսպիսի ուսուցողական դասընթացների, որոնց մի քանի օրից կմիանան միջազգային  դիտորդները։ Իսկ մարզի տարածքային 4 հանձնաժողովները կգումարեն երկրորդ նիստն արդեն գործնականում փորձարկելու են տեխնիկական սարքերը, ծանոթանալու են ընթացակարգին վերաբերող այլ գործառույթների։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP