18:20 08.06.2021
Այսօր մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները: Առաջին օրը դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Գյումրիում քննություններն անցկացվել են մեկ քննական կենտրոնում, մասնակից դիմորդների թիվը եղել է 167-ը:
Պարտադիր ջերմաչափումից ու ախտահանումից հետո, դիմորդները հերթական համարներն են ստանում ու լսարաններում իրենց տեղերը զբաղեցնում: Լսարանում արդեն փոքր-ինչ լարվածությունը մեծանում է: Կենտրոնանալու, իմացածը թղթին հանձնելու պատասխանատու պահն է: Իսկ անցողիկ շեմ ասվածը տարբեր բաժինների ու ֆակուլտետների համար տարբեր է: Մեծ մասի դեպքում կրկին բավարար կլինի յոթուկես միավորը:
«Նախորդ տարիների փորձը հաշվի առնելով, ինձ թվում է, որ բավարար շեմը հաղթահարելու դեպքում հնարավոր կլինի ընդունվել բուհ: Իհարկե, խոսքն այնպիսի բաժինների մասին չէ, ինչպիսիք են, օրինակ, Բժշկական համալսարանի բաժինները, իրավաբանականը, ծրագրավորումն ու կիրառական մաթեմատիկան: Այն մասնագիտություններում, որոնք քիչ պահանջված են, յոթուկես միավորը բավարար կլինի ընդունվելու համար»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 21 դպրոցի քննական կենտրոնի ղեկավար Արմեն Ասրյանը:
Այսօր ամենաշատ դիմորդները «Կենսաբանություն» հայտագրածներն էին՝ մեծ մասը Բժշկական համալսարանի ապագա ուսանողներ, իսկ արդյունքում՝ բնագիտական առարկաներից «Կենսաբանությունն» ու «Քիմիան» պահանջված են, ինչը չի կարելի ասել շատ այլ առարկաների մասին: Օրինակ՝ «Աշխարհագրությունից» ամբողջ Շիրակի մարզում ընդամենը 11 դիմորդ էր քննություն հանձնում:
Ամենաշատ դիմորդները «Հայոց լեզու», «Օտար լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից են, ինչը ևս պայմանավորված է սրանով, որ այս առարկաները պարտադիր են շատ բաժիններում ընդունվելու համար: Վերջին տարիների համեմատ «Մաթեմատիկա» հայտագրողների թիվն է ավելացել, ծրագրավորման ու կիրառական մաթեմատիկայի բաժիններն են պահանջված, և առարկայի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է: Դիմորդների և բուհական ընդունելության քննություններ հանձնածների վերջնական թիվն ամփոփվելու է միասնական քննությունների երկրորդ փուլից հետո՝ հուլիսի 2-8-ը: Երկրորդ փուլին կմասնակցեն այն դիմորդները, որոնք առաջին փուլին չեն հայտագրվել կամ հայտագրվել են և քննության չեն ներկայացել:
«Միասնական քննությունների առաջին փուլը տևելու է մինչև հունիսի 25-ը: Հունիսի 26-ից հուլիսի 1-ը տեղի կունենա երկրորդ փուլի հայտագրումը: Նրանք, ովքեր առաջին փուլում չեն հայտագրվել կամ չեն մասնակցել, հուլիսին արդեն Երևանում կհանձնեն միասնական քննություն: Անկախ նրանից, թե առաջին փուլին ինչ պատճառով չեն ներկայացել, կարող են մասնակցել երկրորդ փուլին: Այսինքն՝ նրանք, ովքեր առաջին փուլում բավարար գնահատական չեն ստացել կամ ցածր են ստացել, չեն կարող մասնակցել երկրորդ փուլին»,- Shantnews-ին ասել է Արմեն Ասրյանը:
Այսօրվա քննությունների արդյունքները կհրապարակվեն հունիսի 13-ին, որից հետո դիմորդներին մեկ օրվա ընթացքում գնահատականը բողոքարկելու հնարավորություն կտրվի: Էլեկտրոնային բողոքարկման արդյունքները պարզ կլինեն միասնական քննությունների առաջին փուլից հետո:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
14:50 04.08.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգՀուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...
14:40 04.08.2025
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է ԹուրքմենստանՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...
14:32 04.08.2025
Ալափարսի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ. Չարենցավանի ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները ստացել էին փաստական տվյալ, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչ 61-ամյա տղամարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ։ Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնաված քրեական վարույթի շրջանակում հուլիսի 31-ին կատարված զննությամբ տղամարդու հողամասում և ծաղկանոցում հայտնաբերվել է կանեփի 223 թուփ։ Հայտնաբերվել են նաև կանեփանման կիսաչոր զանգվածներ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...
14:20 04.08.2025
Պարկում նռնակ, «Նագան» և սվին դանակ. զենք-զինամթերքի կամավոր հանձնում Սևանի բաժնումՀուլիսի 31-ին Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի հրամանատարին է դիմել Սևան քաղաքի մի բնակիչ: Նա հայտնել է, որ պապական տան գոմի տանիքը մաքրելիս գտել են պարկի մեջ լցված զենք-զինամթերք, որը պատկանում է հանգուցյալ պապին։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում պարկը բացվել է փորձագետի մասնակցությամբ: Պարկում կային սվին դանակ, «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տեսակի […] ...
14:12 04.08.2025
2 ոսկե և 2 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՄաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում Հայաստանի մասնակիցները նվաճել են 2 ոսկե և 2 բրոնզե մեդալներ: Մաթեմատիկական միջազգային ուսանողական 32-րդ օլիմպիադան (International Mathematics Competition) տեղի է ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը, որին մասնակցել են աշխարհի 73 համալսարանի թիմեր (434 ուսանողներ): Ռուբեն Համբարձումյանը և Վահրամ Ասատրյանն արժանացել են ոսկե, իսկ Ստեփան Գևորգյանն ու Նարեկ Հովեյանը՝ բրոնզե մեդալների: Ուսանողական […] ...