Մարմնական վնասվածք՝ մահվան ելքով․ Լոռիում կատարված հանցագործությունը բացահայտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Մարմնական վնասվածք՝ մահվան ելքով․ Լոռիում կատարված հանցագործությունը բացահայտվել է

16:43 08.06.2021

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հունիսի 5-ին հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով 31-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Տուժողը անգիտակից վիճակում էր և կատարվածի վերաբերյալ նրանից որևէ բան պարզելն անհնար էր:

Հանցագործության բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ սկսվեցին: Քրեական հետախույզները փորձում էին պարզել, թե ովքեր և որտեղից էին տուժողին հիվանդանոց տեղափոխել, երբ ժամը 2։30-ին հիվանդանոցից նոր ահազանգ ստացվեց. 31-ամյա տղամարդը վիրահատարանում մահացել էր:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության, Սպիտակի բաժնի և Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել է Լոռու մարզի Արևաշող գյուղի 33-ամյա մի բնակիչ. Սպիտակ քաղաքից Արևաշող տանող ճանապարհին անձնական հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ դանակահարել էր տուժողին:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացավ ոստիկանության Մարաշի բաժանմունք և խոստովանեց կատարածը։
33-ամյա տղամարդը ներկայացվել է Սպիտակի քննչական բաժին և ձերբակալվել: Դանակը հայտնաբերվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

12:12 15.06.2025

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա․ Արաղչի

Իրանը պատրաստ է կնքել համաձայնագիր, որը կերաշխավորի, որ ինքը միջուկային զենք չի ունենա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պատրաստ ենք ցանկացած համաձայնագրի, որը նպատակ ունի ապահովել, որ Իրանը չունենա միջուկային զենք, քանի որ, մեր սկզբունքի համաձայն, միջուկային զենքն արգելված է։ Բայց եթե նպատակը Իրանին զրկելն է միջուկային իրավունքներից, ապա, բնականաբար, մենք […] ...

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

11:51 15.06.2025

Լոս Անջելեսում անցկացված հանրահավաքին մասնակցել է 30 հազար մարդ

Լոս Անջելեսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների թիվը կազմել է 30,000, սոցիալական ցանցերում հայտնել է քաղաքապետ Կարեն Բասը։ «Երեսուն հազար մարդ այսօր ամբողջ քաղաքում դուրս է եկել խաղաղ բողոքի իրենց սահմանադրական իրավունքն իրացնելու համար. հզոր է», – գրել է Բասը։ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվեցին ԱՄՆ բազմաթիվ նահանգներում […] ...

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

11:33 15.06.2025

Իրանը ներկայացրել է Իսրայելին ուղղված հարվածները դադարեցնելու պայմանը

Իրանը կդադարեցնի Իսրայելի վրա հարձակումները, եթե Թեհրանի դեմ ագրեսիան դադարեցվի, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ «Մենք պաշտպանվում ենք, սա ինքնապաշտպանություն է։ Բնականաբար, եթե դա դադարի, մենք նույնպես կդադարենք պատասխանել», – ասել է նա դեսպանների հետ հանդիպման ժամանակ, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսությամբ։ ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

11:15 15.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 15-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 444 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.85 դրամ: ...

Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ

10:52 15.06.2025

Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ

Երեկ` ժամը 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում գրանցվել է ուժեղ պտտահողմ։ Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել […] ...

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

10:33 15.06.2025

Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի

Իսրայելի Բատ Յամ քաղաքում Թել Ավիվի մոտակայքում իրանական հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, հաղորդում է իսրայելական I24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ Ynet պորտալը, հղում անելով Իսրայելի շտապօգնության ծառայությանը, հայտնել էր չորս զոհի մասին։ «Բաթ Յամում զոհերի թիվը հասել է վեցի, այն բանից հետո, երբ փլատակներից դուրս են բերել ևս երկու դիակ», – ասվում է […] ...

BACK_TO_TOP