Գյումրիի Անի թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի ավարտը նախատեսված է 2021-ի տարեվերջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Գյումրիի Անի թաղամասի ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի ավարտը նախատեսված է 2021-ի տարեվերջ

18:40 10.06.2021

 

Անի թաղամասում  գերմանական KFW բանկի վարկային միջոցներով իրականացվող ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն են ընթանում։ Ընդհանուր 1 կմ երկարության Մինաս Ավետիսյան փողոցում ջրամատակարարման ցանցի նորացման աշխատանքներն ավարտվել են, շարունակությունը Մինաս Ավետիսյան – Տրդատ Ճարտարապետ փողոցներն իրար միացնող 13-րդ փողոցում է։ 1կմ երկարության փողոցում  100 մետրը մեկ  խողովակները  փոխելուց հետո շինարարները ծածկույթը վերականգնում են, այսինքն՝ հողի հետլիցք են կատարում, որպեսզի  խիտ բնակեցված թաղամասի բնակիչների անցուդարձին, ինչպես նաև երթևեկությանը չխանգարեն։

«Անի թաղամասում մինչ այս տարեվերջ պետք է ավարտին հասցնենք։ Մինչ այս պահը աշխատանքի 15-20%-ն արդեն կատարված է։ Խրամուղիներ ենք փորում, տեղադրում, մոնտաժում ենք խողովակաշարերը, հետո իրականացնում ենք հողի հետլիցք, այսինքն՝ ծածկույթն ենք վերականգնում»,- Shantnews-ի հետ զրույցում նշել է «Դորոժնիկ» ՍՊԸ ներկայացուցիչ Գագիկ Կարապետյանը։

Թաղամասի 30 տարվա ջրագծերը չեն հանվում, չեն տեղափոխվում, ջրաշինարարները շրջանցում են դրանք և նորն  են մոնտաժում։ Թաղամասի  փողոցների  որոշակի հատվածներում նաև կոյուղու և ջրահեռացման ցանցերում խնդիրներ կան։ Առաջ եկած վթարների վերացումը, սակայն, ջրաշինարարի աշխատանքային պարտավորությունը չէ։ Թեև նմանատիպ վթարները, ջրաշինարարը վստահեցնում է, ժամկետների վրա չեն ազդում, իսկ  ջրացանցի նորացման աշխատանքների ընթացքում թաղամասի  շուրջօրյա ջրամատակարարումը չի տուժում։  

«Անի թաղամասում 30 տարվա են խողովակները, բայց գրունտների քիմիական բաղադրություններից, ստորգետնյա ջրերի բաղադրությունից կախված՝ էստեղ էլ են բավական վատ վիճակում խողովակները։ Տեղ կա՝ կարող ա 70 տարվա են, բայց ավելի լավ վիճակում են՝ կախված է միջավայրից»,- նշել է Գագիկ Կարապետյանը։

Ըստ շինարարի աշխատանքային քարտեզի՝ ջրահեռացման և ջրամատակարարման ցանցի նորացման ծրագրի  երրորդ փուլում նախատեսված է Գյումրիի շուրջ 21 տարածքների ջրամատակարարման և 19 ջրահեռացման տարածքների նորոգում։ Ծրագրի երրորդ փուլում են ներառված նաև 8 գյուղերի կուտակիչ ջրամբարների վերանորոգման, վերակառուցման շինաշխատանքները։ Գյումրիի 6 տարի հետաձգված ծրագրի, ինչպես նաև գյուղական համայնքներում օրվա կարգավորիչ  ջրամբարների շինարարության ավարտի ժամկետները նախատեսված են մինչև 2023 թվականի երկրորդ եռամսյակը։

  «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

18:30 22.06.2025

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

17:40 22.06.2025

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր  նշանակություն  ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...

BACK_TO_TOP