19:56 11.06.2021
ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է բնակարանային գողություններով զբաղվող չորս անձից բաղկացած հանցավոր խումբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով: Նախաքննական մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Հանցավոր խմբի բացահայտումը Լոռու մարզի դատախազության հետևողական հսկողության ներքո մարզի տարածքում բնակարանային գողությունների կանխարգելման, հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ կատարվող աշխատանքների ակտիվացման, այդ նպատակով մարզի դատախազի կողմից ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությանը և ենթակա ստորաբաժանումներին կոնկրետ քրեական գործերով բազմիցս տված հանձնարարականների կատարման արդյունքն է:
Հաշվի առնելով բնակարանային գողությունների հանրային վտանգավորության աստիճանը` կոնկրետ քրեական գործերով առարկայական հանձնարարություններ և ցուցումներ են տրվել նաև վարույթն իրականացնող քննիչներին՝ արդյունավետ քննությունն ապահովելու, դեպքի վայրի որակյալ զննություն կատարելու, անձանց հարցաքննությամբ կոնկրետ գողացված առարկաների նկարագիրը պարզելու և այլ կարևոր հանգամանքների մասին։
Բացի վերոնշյալից, 2021թ. հունվարից հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Լոռու մարզի համայնքի ղեկավարներին մարզի դատախազությունից հասցեագրվել է բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ միջոցառումներում ակտիվորեն ներգրավվելու վերաբերյալ 38 միջնորդագիր: Դրանցով խնդիր է դրվել գործուն և ակտիվ քայլեր ձեռնարկել համապատասխան բնակավայրերի տարածքները, բազմաբնակարան շենքերի մոտակայքը և դրանց մուտքերը տեսախցիկներով, ինչպես նաև այդ շենքերի մուտքերի դռները հատուկ, կոդավորվող փականներով հագեցնելու ուղղությամբ:
Միջնորդագրերը քննարկվել են կոնկրետ դատախազների մասնակցությամբ, ինչի արդյունքում, մասնավորապես, Վանաձոր քաղաքում գողության համար առավել ռիսկային տեղանքներում՝ բազմաբնակարան շենքեր մուտք գործող խաչմերուկներում, հրապարակներում, առանձնատներ մուտք գործող ճանապարհներին և այլ անհրաժեշտ վայրերում տեղադրվել են 54 տեսանկարահանող սարքեր, իսկ բազմաբնակարան շենքերի մուտքերի դռներին՝ թվով 171 կոդավորվող փական։ Համայնքը պարտավորվել է նշված ուղղություններով շարունակել իր աշխատանքները։
Միջնորդագրերի քննարկման արդյունքում Սպիտակ համայնքում տեղադրվել է 6, Տաշիր համայնքում՝ 10, իսկ Սարչապետ համայնքում՝ 4 տեսախցիկ: Համայնքային մարմինները, այդ թվում նաև Ախթալա համայնքի, պատրաստակամություն են հայտնել տեսախցիկներ տեղադրելու գործընթացի շարունակականության համար քայլեր ձեռնարկել:
Իրականացված միջոցառումներն արդեն իսկ դրական ազդեցությունն են ունեցել 2021թ. ընթացքում բնակարանային գողությունների հետ կապված քրեական շարժընթացի վրա, հանցագործությունների բացահայտման գործընթացում:
Մասնավորապես, նշված ժամանակահատվածում մարզի տարածքում արձանագրվել է 49 բնակարանային գողություն, քրեական գործերով 28 անձի մեղադրանքներ են առաջադրվել: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Ընդ որում, հանցագործությունների բացահայտման, հանցագործների նույնականացման առումով դեպքերի զգալի մասի պարագայում նշանակալի դեր են կատարել տեղադրված տեսախցիկներով արված տեսագրությունների ուսումնասիրությունները: Վերջիններս էական նշանակություն ունեն նաև այլ բնույթի հանցագործությունների բացահայտման առումով:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը19:50 22.06.2025
Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր ԱրևելքումԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...
19:25 22.06.2025
Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումներըՉինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...
18:58 22.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
18:30 22.06.2025
Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն էԱշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...
18:10 22.06.2025
ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. ՎենսԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...
17:40 22.06.2025
Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտինԻրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր նշանակություն ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...