Տեղական դիտորդները պատրաստվում են արտահերթ ընտրությունների․Գյումրիում նրանց համար դասընթացներ են կազմակերպվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+29.09 oC

 Տեղական դիտորդները պատրաստվում են արտահերթ ընտրությունների․Գյումրիում նրանց համար դասընթացներ են կազմակերպվել

20:00 14.06.2021

 

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղական դիտորդական  խմբերի համար  դասընթացները կշարունակվեն մինչև հունիսի 20-ը։ «Ականատես» դիտորդական առաքելության  նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվող դասընթացների մասնակիցները  ընտրատեղամասերում հետևելու են  ընտրական գործընթացների կազմակերպման, ընտրախախտումների և վիճահարույց դրվագներին։ Մասնակիցների մեծ մասը առաջին անգամ են այս  պատասխանատու աշխատանքը կատարելու։  

 Ընտրության օրը տեղամասերում դիտորդական աշխատանք կատարելու համար, համեմատ նախորդ ընտրությունների, դիմողների թիվը մեծ է։  Դասընթացների մասնակիցները ընտրության օրը կարճաժամկետ դիտորդական առաքելություն են  իրականացնելու։ Դիտորդի իրավունքները, պարտականությունները և ընդհանրապես դիտարկման թեմաներն ու  ընտրատեղամասերում անհրաժեշտ գործողությունները դասընթացի առանցքային մասն են։ Մարզում դիտորդական առաքելությունը ստանձնելու դիմումները շատ են, բայց որոշակի նախապայմաններ են գործում, որոնք բավարարելու դեպքում են դասընթացների մասնակիցները հայտնվում դիտորդի կարգավիճակում․

«Ընտրում ենք միայն անաչառ և անկողմնակալ անձանց, որոնք չեն հարում որևէ կուսակցության, կուսակցական պատկանելություն չունեն և, իհարկե, իրենց նպաստն են ուզում բերել ժողովրդավարության զարգացմանը և արդար ընտրությունների անցկացմանը»,- Shantnews-ի հետ զրույցում  ասել է դասընթացավար Լևոն Չուկակլյանը։

 Ընտրական գործընթացների ճիշտն ու սխալը որպես ընտրող գիտեն, այսինքն՝ սեփական իրավունքների և պարտականությունների տիրույթում, այժմ մասնագիտանում են, թե ինչպես է պետք հետևել տեղամասում հանձնաժողովների անդամների աշխատանքին, ընտրողների քվեարկության մասնակցության կարգին։ Դասընթացի մասնակիցներից Նունեն առաջին անգամ է, որ դիտորդական առաքելության գործառույթներն է ուսումնասիրում, ինչպես ինքն է նշում, որպես դիտորդ, իր ներկայությունն ընտրատեղամասում ազատ ընտրությունների ևս մեկ երաշխիք է։ 

«Ընդհանուր ընտրական գործընթացներից տեղյակ եմ մասամբ, որպես քաղաքացի, որպես ընտրող։ Անընդհատ ուշադիր ես լինում, ծանոթ ես կարգին, բայց, բնականաբար, կան նյուանսներ, տարրեր, որոնք մասնագիտական, խոր ծանոթացումից հետո քեզ պարզ կլինեն»,- նշել է Նունե Ղազարյանը։

Կարճաժամկետ դիտորդական առաքելությունն իր դերն ունի, երկարաժամկետ դիտորդությունն՝ իր, բայց երկուսի դեպքում էլ պատասխանատվությունն է գերակա։ 

«Մասնակիցների հայտնաբերած խախտումների և բացահայտած խնդիրների մասով  մեր առաքելության կողմից մշակվում են առաջարկներ, բարեփոխումներ, որոնք տեղ են գտնում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների պլաններում, ինչպես նաև հանդիպումների և տարբեր գործընթացների միջոցով ԿԸՀ-ին և տարածքային հանձնաժողովներին ներկայացվում են ինչպես բողոքարկումներ, այնպես էլ առաջարկներ, որոնք ընդունվում կամ բավարարվում են ինչ-որ չափով»,- ասել է Լևոն Չուկակլյանը։

Այսինքն՝ տեղամասերում դիտորդների դիտարկման առանցքում են հայտնվում և՛ ընտրողը, և՛ հանձնաժողովի անդամները, և՛ բոլոր ընթացակարգերը։ Այս դասընթացները կարճաժամկետ դիտորդական առաքելությանն են առնչվում, վաղ երկարաժամկետների համար ևս անցկացվել են։ Երկուսի գործառույթների տարբերությունն այն է, որ երկարաժամկետ դիտորդները ընտրական գործընթացներին հետևում են նախընտրական շրջանից սկսած, արձանագրում են քարոզչության ընթացքում դիտարկված խախտումներն ու խնդրահարույց իրավիճակները: Կարճաժամկետ դիտորդներն աշխատելու են միայն ընտրության օրը և ընտրատեղամասերում։ 

 

  «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

17:40 22.06.2025

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր  նշանակություն  ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

17:30 22.06.2025

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

Նիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

16:55 22.06.2025

Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա

Հունիսի 22-ին` ժամը 14։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Jeep» մակնիշի ավտոմեքենայում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական […] ...

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

16:30 22.06.2025

Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 1,3 միլիոն եվրո վճարել Ադրիեն Ռաբյոյին

«Մարսելի» ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ից կստանա 1,3 միլիոն եվրո։ Փարիզի վճռաբեկ դատարանը, քննելով ֆուտբոլիստի և փարիզյան ակումբի նախկին պայմանագրերը, որոշել է, որ ՊՍԺ-ն պետք է փոխհատուցում վճարի նրան, հաղորդում է Goal.com-ը։ Ադրիեն Ռաբյոն ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2019 թվականներին։ 2018-ին նա հեռացվել էր մարզումներից և հանդիպումներից` ակումբի ղեկավարության հետ կոնֆլիկտի պատճառով։ 2019-ին նա դիմել […] ...

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

16:06 22.06.2025

Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ

Հունիսի 22-ին` ժամը 13:45-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի հենակետից մեկական մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «MACK» և «Nissan» […] ...

BACK_TO_TOP