22:33 16.06.2021
«Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական փուլում ոստիկանության կողմից իրականացված ու կատարելիք աշխատանքները» թեմայով մամուլի ասուլիս է տվել փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։
Նա նշել է, որ ոստիկանության ծառայությունները պատշաճ կազմակերպելու, իրավախախտումների մշտադիտարկում իրականացնելու նպատակով, ոստիկանությունում ձևավորվել են օպերատիվ շտաբ և աշխատանքային ենթախմբեր, իսկ ոստիկանության պաշտոնական կայքէջում պարբերաբար տրվում են պարզաբանումներ՝ քրեական և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների ու լրացումների մասին:
Ֆիդանյանը հիշեցրել է, որ քաղաքացիներն իրազեկվել են անձնագրային ծառայությունների աշխատակարգի, աշխատաժամանակի և ընտրացուցակների հետ կապված հարցերի մասին, նաև ոստիկանության ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել հանդիպում-քննարկումներ ունենալ ընտրություններին մասնակից կուսակցությունների ու դաշինքների շտաբների պետերի հետ: Փոխոստիկանապետը նշել է նաև, որ մշակվել է «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների» նոր ուղեցույց, և ընտրության ու դրան նախորդող օրը ոստիկանությունում գործելու է շուրջօրյա «Թեժ գիծ» ծառայություն։
Ֆիդանյանը ներկայացրեց նաև վիճակագրական տվյալներ, համաձայն որոնց՝ մայիսի 11-ից մինչև քարոզարշավի մեկնարկը ընտրական իրավախախտումների մշտադիտարկման աշխատանքների ընթացքում արձանագրվել է 80 դեպք, որոնցից 45-ին ընթացք է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 35-ը պատահարներ են: Քարոզարշավի մեկնարկից հետո մինչ օրս արձանագրվել է 92 դեպք, որոնցից 56-ին ընթացք է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 36-ը պատահարներ են։ Խոսվեց քարոզչական պաստառների վնասման դեպքերի մասին, որոնք արագ բացահայտվում են: Արա Ֆիդանյանը ընդգծեց նաև, որ բավական արդյունավետ աշխատանք է տարվում ընտրակաշառքի բացահայտման ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում լրագրողները ոստիկանության պետի տեղակալին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը22:30 22.06.2025
Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...
21:55 22.06.2025
Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԴամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...
21:45 22.06.2025
Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...
21:20 22.06.2025
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարիՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...
20:51 22.06.2025
Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջովԻրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...
20:30 22.06.2025
Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտըՌուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...