19:58 17.06.2021
Շիրակի մարզում ապրիլի վերջին մինչև 45 տոկոս կորոնավիրուսի հաստատված դեպքեր էին լինում, վերջին 10-ն օրերին պատկերը կտրուկ փոխվել է: Համաճարակաբաններն ու իմունաբանները հիվանդության նահանջի հիմնական արդյունքը շեշտում են, որ պատվաստումներն են, որոնք Շիրակի մարզում ընթանում են ապրիլի կեսից, և մասնագետներն հաստատում են, որ պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդունումն արդեն իմունային համակարգ է ձևավորում։
«Գյումրի» բժշկական կենտրոնի տրիաժ բաժանմունքը շարունակում է գործել, որտեղ այս պահին հիվանդներ չունեն։ Բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում բուժում ստացողները խրոնիկ հիվանդներն են՝ սիրտ-թոքային անբավարարությամբ, զարկերակային ճնշումով։ Հոսպիտալացված են նաև թոքաբորբով հիվանդներ՝ Covid-ի բացասական թեստով։ Այն հիվանդներն են, որոնք տնային պայմաններում են բուժում ստացել, չեն հոսպիտալացվել տրիաժ և պրոֆիլավորված բաժանմունքների Covid հիվանդներով ծանրաբեռնված լինելու պատճառով։
Վիրուսի կասկածելի ախտանշաններով դիմելիության նվազում կա նաև առաջնային բուժօղակներում: Մեկ ամիս առաջ պոլիկլինիկաներում կատարված թեստավորումների մեծ մասը դրական ելքով էր։ Հիմա պակասել է թեստավորումների քանակը, հետևաբար նաև դրական արձանագրվող դեպքերը: Տնային պայմաններում մեկուսացած և բուժում ստացողները ևս քիչ են: Հիվանդության, ըստ մասնագետների, ժամանակավոր նահանջ է, վիրուսներին բնորոշ աշնանային սրացումների սեզոնը դեռ առջևում է։
«Շիրակի մարզում 3762 անձ արդեն պատվաստվել է, սա բարձր ցուցանիշ է, նրանցից 552 բուժաշխատողներ են։ Հիմա երկրորդ փուլն է պատվաստման ու ասեմ, որ առաջին դեղաչափը 65 տոկոս հակամարմին է ապահովում»,- SHNATNEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՎԿԱԿ «ՇԻՐԱԿ» Մասնաճյուղի տնօրենի տեղակալ՝ Արմինե Անդրյանը։
Ամենօրյա հերթապահությունը շարունակվում է նաև Գյումրիի կենտրոնական հրապարակում: Պատվաստումների շարժական կայանն աշխատում է նույն տեղում, նույն անփոփոխ գրաֆիկով: Մարզում 6 ամիսների ընթացքում Covid-19-ով վարակված հիվանդների թիվը 3115 է, հունիսի կեսերին հաստատված դեպքերի թիվը 31-ն է, իսկ հոսպիտալացումները կատարվում են մայրաքաղաքի կլինիկաներում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...