Այրման ճակատագրական հետևանքները․ խեժ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Այրման ճակատագրական հետևանքները․ խեժ

16:49 18.06.2021

Ժամանակակից աշխարհում մարդկության առաջ օրեցօր ծառանում են ավելի ու ավելի լուրջ վտանգներ, որոնք լուրջ սպառնալիք են հասարակության բարեկեցության ու հանրային առողջության համար․ շրջակա միջավայրի ու մթնոլորտի աղտոտում, ջերմոցային գազեր, աղտոտված օվկիանոսներ, անտառահատումներ, մարդածին վտանգներ․․․ կարելի է անվերջ թվարկել, բայց լուծումներ գտնելն ավելի է դժվարանում։

Վերը նշված աղետների հետ միաժամանակ՝ մարդն ինքն իր առողջության համար վտանգներ է ստեղծում։ Հիմա շատերն են անհանգստանում աշխարհում հարյուր հազարավոր մարդկանց կյանքեր խլած կորոնավիրուսային վարակի մասին՝ անուշադրության մատնելով տարեկան 8 միլիոն մարդու կյանք խլող մեկ այլ համաճարակի՝ ծխելու մասին։

Նիկոտինն առաջացնում է կախվածություն

Ծխելն աշխարհում դարձել է իրական վտանգ, որն անխտիր խլում է մարդկանց կյանքերը՝ չխնայելով ո՛չ երիտասարդներին, ո՛չ ծերերին։ Կա տարածված կարծիք, որ ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հիմնական պատճառը նիկոտինն է, որն առաջացնում է կախվածություն ու սպանում մարդկանց։ Այնուամենայնիվ, իրականացված բազմաթիվ գիտական ուսումնասիրություններն ու հետազոտությունները ցույց են տվել, որ ծխելու հետևանքով մարդկային առողջությանը հիմնական վնասը հասցնում են ծխախոտի այրման արդյունքում արտազատվող ծուխն ու խեժը։

Այրումը և խեժը՝ վնաս

Ծխախոտի այրման արդյունքում մարդը ներքաշում է թունավոր ծուխն ու խեժը, որն օրգանիզմում վտանգավոր նստվածք է առաջացնում։ Ծուխը պարունակում է ավելի քան 6000 վնասակար թունավոր նյութ, որից առնվազն 100-ը քաղցկեղածին է։ Խեժը սիգարետի ծխի մնացորդն է՝ նիկոտինի ու ջրի հեռացումից հետո։ Խեժն առաջանում է ծխախոտի այրման հետևանքով: ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտը նշում է, որ խեժը պարունակում է ամենաքաղցկեղածին տարրերն ու քիմիական նյութերը, որոնք հայտնաբերված են սիգարետի ծխում։ Երբ ծխողը ներքաշում է ծուխը, խեժը կպչուն շերտ է առաջացնում թոքերի ներսում։ Սա վնասում է թոքերն ու կարող է թոքերի քաղցկեղի, էմֆիզեմայի և այլ թոքային խնդիրների առաջացման պատճառ դառնալ։ Հարկ է նշել, որ խեժը միայն թոքերի վրա չէ ազդում։ Խեժի բաղադրության մեջ գտնվող թունավոր նյութերը կարող են ներթափանցել արյան մեջ և այդպիսով հայտնվել ամբողջ օրգանիզմում։ Քանի որ ծխախոտն օգտագործվում է բերանի միջոցով, խեժը կարող է նաև առաջացնել բերանի խոռոչի քաղցկեղ։

Երկրորդային ծուխ

Ծխախոտի ծուխն ու խեժը լուրջ սպառնալիք են հանդիսանում նաև երկրորդային ծխողների համար, որոնք չեն օգտագործում սիգարետ, սակայն անընդհատ գտնվում են ծխողների շրջապատում։ Ներքաշելով այրվող սիգարետի ծուխը՝ նրանք նույն կերպ կարող են ենթարկվել թունավոր նյութերի ազդեցությանը։

Հարց է առաջանում՝ ի՞նչ անել, եթե ծխողը չի ցանկանում կամ չի կարողանում թողնել ծխելը։ Պատասխանը մեկն է՝ այլընտրանքներ կամ փոխարինիչներ։ Բարեբախտաբար, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս ծխողներին նվազեցնել իրենց առողջությանը հասցվող վնասը և չենթարկվել սիգարետի թունավոր ազդեցությանը։ Սիգարետի այլընտրանքները՝ էլ․սիգարետը, ծխախոտի տաքացման համակարգերը, նիկոտինային մաստակը, սպեղանին և այլն, չեն առաջացնում այրում, և, բնականաբար, ավելի քիչ վնասակար են մարդկային առողջության համար։ Այրման բացառումը հնարավորություն է տալիս 90-95%-ով նվազեցնել օրգանիզմ ներթափանցով թունավոր քիմիական տարրերի ծավալը՝ ծխողին հնարավորություն տալով ստանալ նիկոտինի անհրաժեշտ չափաքանակն ու միաժամանակ, բացառել քաղցկեղի և այն ծխախոտածին հիվանդությունների առաջացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

BACK_TO_TOP