Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր, 17-ամյա ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանին այսօր դիմավորել են հայրենի քաղաք Գյումրիում  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Եվրոպայի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր, 17-ամյա ըմբիշ Անդրանիկ Ավետիսյանին այսօր դիմավորել են հայրենի քաղաք Գյումրիում 

19:40 18.06.2021

 

Հունիսի 14-ից Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթանում է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնում են 9 մարզիկներ: Առաջնությունում գյումրեցի 17-ամյա Անդրանիկ Ավետիսյանը չեմպիոն է դարձել։ 4 գոտեմարտ է անցկացրել և առավելագույն միավորներ վաստակել: Կիսաեզրափակիչ փուլում ջախջախիչ հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի դեմ մրցապայքարում, իսկ եզրափակչում հաղթել է Վրաստանը ներկայացնող մարզիկին։ Եվրոպայի պատանեկան առաջնության 17-ամյա  չեմպիոնին հայրենի քաղաքում դիմավորեցին եռագույններով, դափնեպսակով ու առաջնությանը Անդրանիկի հակառակորդ ըմբիշների նկատմամբ տարած հաղթանակների լուսանկարներով։

Մինչ այս, 2 տարի առաջ Անդրանիկը Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն է դարձել։ Հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ Անդրանիկ Ավետիսյանը Գյումրիի Օլիմպիական հերթափոխի քոլեջի երկրորդ կուրսում է սովորում։ Ըմբշամարտով զբաղվում է 5 տարեկանից։

«Համառ բնավորության տեր պատանի է։ Մեկ տարի առաջ համավարակի սահմանափակումները թույլ չեն տվել լիարժեք մարզվել, իսկ այս տարի օր ու գիշեր մարզվել է Եվրոպայի պատանիների առաջնությանը Հայաստանը պատվով ներկայացնելու համար»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասում է մարզիչը՝ Հակոբ Ավետիսյանը։

Ըմբիշների ու երկրպագուների շարքերում եռագույնը ծածանող փոքրիկ տղան Դավիթն է՝ Անդրանիկի եղբայրը, չեմպիոն եղբոր մեդալը հպարտությամբ է կրում։ Բազկի ուժն է ցույց տալիս ու խոսում իր սպորտային երազանքների մասին։

Անդրանիկից բացի, ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը Հայաստանը ևս 8 մարզիկ է ներկայացնում: Նրանց մրցելույթները կայանալու են այսօր և վաղը:

Նոյեմբերին կայանալու է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Անդրանիկ Ավետիսյանը ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում տարած հաղթանակով նաև աշխարհի առաջնությանը  մասնակցելու ուղեգիր է նվաճել:

Տոկիոյի Օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն  գյումրեցի  3 մարզիկները՝  Արթուր Ալեքսանյանը, Կարապետ Չալյանը և Հովհաննես Բաչկովը։ Այս մասին SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը։

 

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

BACK_TO_TOP