Շիրակի մարզում վաղը կգործի 220 ընտրատեղամաս․ընտրողների թիվը 226 հազար 961 է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Շիրակի մարզում վաղը կգործի 220 ընտրատեղամաս․ընտրողների թիվը 226 հազար 961 է

17:22 19.06.2021

Շիրակի մարզում ձևավորվել է 4 տարածքային ընտրական հանձնաժողով՝ թիվ 30, 31, 32 և 33:

Թիվ 30 ՏԸՀ-ն  ընդգրկում է Առափի, Հայկավան, Ոսկեհասկ, Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, Մարմաշեն համայնքները:Շիրակի մարզում տեղամասերի թվով ամենամեծն է՝ ունի 63 տեղամաս:

Թիվ 31 ՏԸՀ ընդգրկում է Գյումրի քաղաքը, ունի 58 տեղամաս:

Թիվ 32 ՏԸՀ ընդգրկում է Գյումրիի մի հատվածը, Ազատան, Ախուրիկ, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան, Ախուրյան գյուղերը: Ունի 44 տեղամաս, որից 24-ը Գյումրիում է, 20-ը գյուղերում:

Թիվ 33 ՏԸՀ ընդգրկում է Արթիկի և Անիի տարածաշրջանների բնակավայրերը, այդ թվում Արթիկ քաղաքը: Ունի 55 տեղամաս, որից 9-ը Արթիկ քաղաքում, 25-ը Արթիկի տարածաշրջանի գյուղերում, 1 տեղամաս բացվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում և 20 տեղամաս գործում է Անի խոշորացված համայնքի 17 բնակավայրերում:

Ընդհանուրը՝ Շիրակի մարզում ձևավորվել է 220 ընտրատեղամաս, որից 82-ը Գյումրիում:

Շիրակի մարզում ընտրողների թիվը 226 հազար 961 է:

Ընտրողների թիվն, ըստ տարածքային հանձնաժողովների, հետևյալն է՝
Թիվ 30 ՏԸՀ-ում հաշվառված է 26.853 ընտրող: Թիվ 31-ը ընտրողների թվով մարզում ամենամեծ ընտրատարածքն է: Այստեղ հաշվառված է 90.292 ընտրող:
Թիվ 32 ՏԸՀ-ում ընտրողների թիվը կազմում է  53.416, իսկ թիվ 33 ՏԸՀ-ում ՝56.400։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

15:14 04.08.2025

Պեսկովը բարձր է գնահատել ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու վերաբերյալ

ԱՄՆ-ի ջանքերը Ուկրաինայի հարցում միջնորդելու մասով կարևոր են, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների համատեքստում, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս ջանքերը շատ կարևոր են, այդ թվում՝ ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունների ընթացիկ գործընթացի համատեքստում։ Աշխատանքը շարունակվում է», – լրագրողներին ասել է Պեսկովը։ ...

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

15:08 04.08.2025

Արագածոտնի մարզի Ոսկեվազ և Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ, իսկ ժամը 12:30-ին Սասունիկ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

15:05 04.08.2025

Իսրայելի արտգործնախարարը ՄԱԿ-ում կքննարկի պատանդների հետ կապված իրավիճակը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ երկուշաբթի օրը կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ելույթ ունենալու համար, որտեղ կքննարկի Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների հետ կապված իրավիճակը։ Մերձավոր Արևելքի կարգավորման և Պաղեստինի պետության ճանաչման հեռանկարներին նվիրված համաժողովը սկսվել է երկուշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում։ «Այսօր երեկոյան (երկուշաբթի՝ խմբ.) ես […] ...

SHANTNEWS

15:00 04.08.2025

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

14:50 04.08.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ

Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 915 դեպք, որից 437-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 331, փլուզման, դիակի հայտնաբերման, ջրահեղձման, դժբախտ պատահարի` 1-ական, քարաթափման, բնական հրդեհի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 2-ական, ուժեղ կարկուտի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 10, կեղծ ահազանգի, թունավորման` 13-ական, օձի նկատման՝ 58, ինքնասպանության […] ...

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

14:40 04.08.2025

Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը 2025 թվականի օգոստոսի 4-ից-7-ն աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու Դեպի ծով ելք չունեցող և տարանցիկ զարգացող երկրների երրորդ միջազգային համաժողովին, որն անցկացվում է Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո։ Համաժողովը կազմակերպվում է յուրաքանչյուր տասնամյակում մեկ անգամ և նպատակ ունի ամփոփելու նախորդ ծրագրերի արդյունքները, ինչպես նաև սահմանելու զարգացման նոր ուղենիշներ դեպի ծով ելք […] ...

BACK_TO_TOP