Գյումրիի ընտրատեղամասերը պատրաստ են վաղվա արտահերթ  ընտրությունների քվեարկությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Գյումրիի ընտրատեղամասերը պատրաստ են վաղվա արտահերթ  ընտրությունների քվեարկությանը

18:35 19.06.2021

Թիվ 31 ընտրատարածքը ընդգրկում է միայն Գյումրիից տեղամասեր։ Տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի տրամադրած ցուցակով տեղամասային հանձնաժողովի նախագահները շրջում ու ստանում են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, տեխնիկական սարքերն ու այն պարագաները, որոնք անհրաժեշտ են տեղամասերը կահավորելու համար։

Տեսախցիկները մեկ օր առաջ են տեղադրվել տեղամասերում, դրանց սարքին լինել- չլինելու հարցում համոզվելու համար առցանց հավելվածն է տարածքային հանձնաժողովի ներկայացուցիչը տեղամասերի նախագահներին ներկայացնում, յուրաքանչյուր տեղամասի համար առանձին հավելված է գործում։

Գյումրիի թիվ 6 հիմնական դպրոցում կգործի 31/45 ընտրատեղամասը։ Գույքն ու բոլոր անհրաժեշտ իրերն արդեն ստացել են։ Տեղամասը 1900 ընտրող ունի, ըստ ընտրողների թվի էլ քվեախցիկներն են հատկացվել, դրանք այս տեղամասում երեքն են, այդքան էլ  մատնահետքի սարք են ստացել։

Համամասնական ընտրակարգով ընթացող արտահերթ ընտրություններում քվեարկության կարգն է փոխվել։ Քվեաթերթիկներում գրիչով նշումներ չեն արվի,  քվեախցիկներում բացառվելու են գրիչները։ Այս մասին նաև ընտրողներին կհուշեն, կիրազեկեն հուշաթերթիկները։

Մեկ այլ նորություն էլ վերաբերում է համավարակի կանոնների պահպանմանը։ Ախտահանիչ լուծույթներ ու դիմակներ են ստացել, բոլորը դրվելու են առանձին սեղանին։ Ընդհանուր առմամբ քվեարկության ընթացքին վերաբերող հիշեցման թերթիկները, բուկլետները փակցված են տեղամասի և՛ ներսի, և՛ դրսի պատերին։

Շիրակի մարզում վաղը , հունիսի 20-ին կբացվեն 220 ընտրատեղամասեր, որոնց կահավորումներն ավարտելուց հետո, հանձնաժողովները նիստ են գումարել, բոլոր անդամներին տրամադրվել են իրենց անհատական կնիքներն ու նախագահի առանձին կնիքը։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

BACK_TO_TOP